FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  32

Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.
1. Դատարանն իր նախաձեռնությամբ պարտատերերի խորհրդի, պարտատերերի ժողովի, պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ վաղաժամկետ դադարեցնում է կառավարչի լիազորությունները, եթե վերջինս չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում սույն օրենքով սահմանված իր լիազորությունները, նրա որակավորումն օրենքով սահմանված կարգով դադարեցվել է, կամ նրա գործունեությունը կասեցվել է, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում.
2. Կառավարչի կողմից իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցի մասին որոշում կայացնելուց առաջ դատարանն այդ մասին ծանուցում է կառավարչին` առաջարկելով ծանուցումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնել իր դիրքորոշումը և միաժամանակ այդ խախտումները վերացնելու համար որոշմամբ սահմանված ողջամիտ ժամկետ տրամադրելով, եթե հնարավոր է վերացնել այդ խախտումները: Սահմանված ժամկետում կառավարչի կողմից խախտումները վերացվելու և դրա վերաբերյալ դատարան համապատասխան ապացույցներ ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ չեն դադարեցվում.
3. Դատարանի կողմից կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում համապատասխան որոշումն անհապաղ ուղարկվում է տվյալ կառավարչին, պարտապանին և պարտատերերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն.
4. Դատարանն իր նախաձեռնությամբ վաղաժամկետ դադարեցնում է նոր նշանակված կառավարչի լիազորությունները, եթե սույն հոդվածի հիմքով ավելի շուտ նշանակված կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որոշումը բողոքարկման արդյունքով վերացվել է: