FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  10

Ընկերության անդամների իրավունքները և պարտականությունները. Ընկերության անդամներն իրավունք ունեն`
    ա) ստանալ Ընկերության կողմից համամասնության և արդարացիության սկզբունքներով բաշխվող ոռոգման ջուր` կնքված պայմանագրերին համապատասխան.
    բ) մասնակցել Ընկերության կողմից որոշումների ընդունման աշխատանքներին.
    գ) քվեարկել Ընկերության ժողովներում.
    դ) քննարկման համար հարցեր մտցնել Ընկերության ընդհանուր ժողովի օրակարգ.
    ե) Ընկերության կառավարման մարմիններում ընտրվելու համար թեկնածուներ առաջադրել և ընտրվել այդ մարմիններում.
    զ) օգտվել Ընկերության մատուցած ծառայություններից.
    է) ստանալ Ընկերության կողմից իրեն հասցված վնասի փոխհատուցում.
    ը) ծանոթանալ Ընկերության հաշվապահական փաստաթղթերին.
    թ) Ընկերության անդամների միջև, ինչպես նաև վերջիններիս և Ընկերության վարչական խորհրդի և(կամ) տնօրինության միջև Ընկերության գործունեության առարկայի վերաբերյալ ծագած վեճերը լուծելու նպատակով դիմել վեճեր լուծող հանձնաժողով.
    ժ) մասնակցել վեճեր լուծող հանձնաժողովի նիստերին.
    ժա) ցանկացած պահի ծանոթանալ Ընկերության կանոնադրությանը, ներքին կանոնակարգին, վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգին, վերստուգող հանձնաժողովի լիազորությունների և գործունեության կանոնակարգին.
    ժբ) ջրի արդարացի բաշխման նպատակով դիմել և ստանալ իր ներկայացուցչական գոտուց ընտրված ներկայացուցչից իր հողատարածքն ընդգրկող հիդրոմիավորի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ կազմված պլան ժամանակացույցը և ջրօգտագործողների փաստացի ներկայացված ջրման հայտերի հիման վրա տրամադրված ջրաքանակները.
    ժգ) ոռոգման ջրի պաշարների դեֆիցիտի պայմաններում մասնակցել ջրօգտագործման պլանների, պլան ժամանակացույցի, ջրօգտագործողների անհատական պայմանագրի համապատասխան հավելվածների վերանայմանը.
    ժդ) իրենց խախտված իրավունքը վերականգնելու նպատակով դիմել վեճեր լուծող հանձնաժողովին, ներկայացնել փաստարկներ և կարծիքը հիմնավորող ապացույցներ, ինչպես նաև մասնակցել դրանց հետազոտմանը: Ընկերության անդամը պարտավոր է`
    ա) կատարել կանոնադրության և Ընկերության ընդհանուր ժողովի ընդունած այլ փաստաթղթերի պահանջները.
    բ) կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում մուծել Ընկերության սահմանած անդամավճարը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  10

բ.1) մինչև ընթացիկ տարվա մարտի 31-ն իրականացնել յուրաքանչյուր տարվա համար` սույն օրենքով սահմանված անդամավճարների վճարումը.
    գ) Ընկերության հետ կնքել ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր.
    դ) ժամանակին վճարել մատակարարված ջրի վճարները.
    ե) պահպանել ոռոգման ժամանակացույցը.
    զ) հոգատար վերաբերմունք ցուցաբերել Ընկերությանը պատկանող և Ընկերության կողմից օգտագործվող գույքի նկատմամբ.
    է) փոխհատուցել իր մեղքով Ընկերության վնասված սարքավորումների վերանորոգման և (կամ) պահեստամասերի փոխարինման ծախսերը.
    թ) Ընկերությանը տեղեկատվություն տալ իր մշակած հողատարածքի և ջրի օգտագործման վերաբերյալ.
    ժ) ոռոգման համակարգի կայուն աշխատանքի ապահովման նպատակով Ընկերությանը թույլատրել օրենքով սահմանված կարգով օգտագործելու իր հողատարածքում գտնվող ջրատարները և հիդրոտեխնիկական մյուս սարքավորումները.
    ժա) Ընկերության աշխատողներին թույլատրել իրենց հողատարածքում կատարելու ոռոգման համակարգի շահագործման և պահպանման համար անհրաժեշտ աշխատանքները.
    ժբ) պահպանել ոռոգման համակարգի շահագործման կանոնների պահանջները.
    ժգ) ընդհանուր ժողովի որոշմամբ կատարել այլ տեսակի վճարներ.
    ժդ) մասնակցել վեճեր լուծող հանձնաժողովի նիստին այն դեպքում, եթե հանդիսանում է վեճի կողմ և տեղեկացվել է նիստի անցկացման նպատակի, տեղի ու ժամանակի մասին վեճեր լուծող հանձնաժողովի նախագահի կողմից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Ընկերության անդամներն ունեն նաև Ընկերության կանոնադրությամբ ամրագրված այլ իրավունքներ և պարտականություններ: Ընկերության կանոնադրության և (կամ) ներքին կանոնների պահանջները խախտելու դեպքում Ընկերության անդամները տուգանվում են, կամ դադարեցվում է նրանց ջրի մատակարարումը, եթե այլ բան նախատեսված չէ ջրի մատակարարման պայմանագրով: