Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 128 Ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելը. 1. Սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածում նշված անձինք իրավունք ունեն ընտրելու սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգը ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ այն հայտագրելու, կամ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքները բացթողման համար հայտագրելու, կամ ապրանքները նավահանգստային ԱՏԳ-ի կամ լոգիստիկ ԱՏԳ-ի տարածք ներմուծելու միջոցով. 2. Ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելն սկսվում է մաքսային հայտարարագիրը կամ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը մաքսային մարմին ներկայացնելու պահից, եթե սույն Օրենսգրքով այլ բան սահմանված չէ, և ավարտվում է ապրանքների բացթողմամբ՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքի. 3. Ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու օր է համարվում ապրանքների բացթողման օրը՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքի. 4. Ապրանքները հայտագրված մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների կատարումը հաստատելու պարտականությունը դրվում է հայտարարատուի վրա. 5. Սանիտարակարանտինային, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական և պետական հսկողության (վերահսկման) այլ տեսակների ենթակա ապրանքները ձևակերպվում են մաքսային ընթացակարգով միայն պետական հսկողության (վերահսկման) համապատասխան տեսակի իրականացումից հետո. 6. Եթե ոչ սակագնային կարգավորման միջոց սահմանելիս սահմանվում են մաքսային ընթացակարգեր, որոնցով չի թույլատրվում ձևակերպել ապրանքներ, որոնց առնչությամբ սահմանվում է այդպիսի միջոց, ապա նշված ապրանքները ենթակա չեն այդպիսի մաքսային ընթացակարգերով ձևակերպման՝ անկախ սույն բաժնի դրույթներից: |