Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 223 «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգը կիրառելիս ներմուծման մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունները. 1. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարմամբ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման դրանք «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից մինչև վերջինիս գործողությունն ավարտվելու օրն ընկած ժամանակահատվածի համար. 2. Առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մասով հայտարարատուի դիմումի մեջ նշված օրվանից մինչև «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի օրն ընկած ժամանակահատվածի համար հայտարարատուի դիմումի հիման վրա կատարվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարում: Հայտարարատուի նշված դիմումը ներկայացվում է այն մաքսային մարմին, որի կողմից իրականացվել է ապրանքների բացթողումը «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով դրանք ձևակերպելիս, մինչև սույն Օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանված վերջնաժամկետը լրանալը: Որպես հայտարարատուի դիմում օգտագործվում է «ապրանքների հայտարարագրի ճշգրտում» մաքսային փաստաթուղթը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 223 3. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարման դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան սահմանված՝ յուրաքանչյուր օրացուցային ամսվա (լրիվ և ոչ լրիվ) ժամանակահատվածի համար (այսուհետ սույն գլխում՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարման կիրառման ժամանակահատված) վճարման է ենթակա այդ ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ, իսկ այն ապրանքների նկատմամբ, որոնց բացթողումն իրականացվել է մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը՝ մինչև ապրանքների հայտարարագրի ներկայացումն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցելու օրվա դրությամբ հաշվարկված՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի այն գումարի 3 տոկոսը, որը ենթակա կլիներ վճարման, եթե «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով. 4. «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունը սույն Օրենսգրքի 224-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան կասեցնելու դեպքում այդ կասեցման ժամանակահատվածի համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարում չի կատարվում: Սույն կետի կիրառման նպատակով՝ մաքսային գործընթացի գործողության կասեցման ժամանակահատվածը որոշվում է այն լրիվ օրացուցային ամիսների քանակով, որոնց ընթացքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունը կասեցվել է: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 223 5. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարման դեպքում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարը հայտարարատուի ընտրությամբ վճարվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարման ողջ ժամանակահատվածի համար (այսուհետ սույն գլխում՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի միանվագ վճարում) կամ պարբերաբար (ներմուծման մաքսատուրքերի, հարկերի պարբերական վճարում): Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի պարբերական վճարման դեպքում այդպիսի վճարումը կատարվում է սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան վճարման ենթակա չափով՝ ոչ պակաս, քան 1 օրացուցային ամսվա համար (լրիվ կամ ոչ լրիվ): Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարբերականությունը սահմանվում է հայտարարատուի կողմից՝ ապրանքների հայտարարագրում: Սույն Օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ կետին և 7-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերին համապատասխան սահմանված ժամկետներում պարբերաբար վճարվող ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարները չվճարվելու կամ ամբողջությամբ չվճարվելու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են միանվագ վճարման՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարման կիրառման ամբողջ մնացած ժամանակահատվածի համար. 6. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարման կիրառման ժամանակահատվածի ընթացքում վճարված և (կամ) բռնագանձված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի այդ ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ, իսկ այն ապրանքների նկատմամբ, որոնց բացթողումն իրականացվել է մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը՝ մինչև ապրանքների հայտարարագրի ներկայացումը ապրանքների բացթողման մասին դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ հաշվարկված՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի այն գումարը, որը ենթակա կլիներ վճարման, եթե ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 223 7. «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունը սույն Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերին համապատասխան ավարտվելու կամ դադարեցվելու դեպքում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարում կիրառելու ժամանակահատվածի ընթացքում վճարված և (կամ) բռնագանձված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարները ենթակա չեն վերադարձման (հաշվանցման), եթե սույն Օրենսգրքով այլ բան սահմանված չէ: |