Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 Վճարների հիմքը. 1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայության սակագները պետք է լինեն արդարացի և ողջամիտ: Ցանկացած սակագին, որն արդարացի կամ ողջամիտ չէ, համարվում է հակաօրինական: Սակագնի արդարացի և ողջամիտ լինելու մասին հիմնավորում կարող է համարվել արդեն իսկ նմանատիպ ծառայության համար սահմանված նմանատիպ սակագինը. 2. Սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայության սակագները պետք է պայմանավորվեն այդ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ և սույն օրենքի 31-րդ հոդվածին համապատասխան սահմանված և բաշխված ծախսերով: |