FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  51

Կրիպտոակտիվների առևտրային հարթակի և հարթակի գործարկման նկատմամբ պահանջները.
1. Հարթակի օպերատորը սահմանում, կիրառում և հրապարակում է գործունեության կանոններ, որոնք առնվազն ներառում են՝
    1) կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվության, թույլտվության կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները․ 2) կրիպտոակտիվի տեսակները, որոնք կարող են թույլատրվել կրիպտոակտիվների առևտրային հարթակում առևտրին․ 3) կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվությունը պահպանելու պայմանները, ներառյալ իրացվելիության նվազագույն չափանիշները և տեղեկությունների պարբերական բացահայտման պահանջները.
    4) հաճախորդների՝ առևտրային հարթակում առևտրին մասնակցելու թույլտվության տրամադրման, թույլտվության կասեցման և դադարեցման, ինչպես նաև կրիպտոակտիվների առևտրային հարթակում գործարքներ կնքելու կարգն ու պայմանները.
    5) սակագները, ներառյալ առևտրային հարթակում հաճախորդներին մասնակցելու թույլտվության տրամադրման, ինչպես նաև կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվության տրամադրման և թույլտվության պահպանման համար.
    6) առևտրային հարթակում կնքված գործարքների վերջնահաշվարկի ապահովման կարգն ու պայմանները.
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության կանոնները պետք է լինեն ոչ խտրական, այդ թվում՝ նույն տեսակի հաճախորդների համար պետք է սահմանվեն նույն պահանջները.
3. Նախքան կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվությունը հարթակի օպերատորը հավաստիանում է, որ կրիպտոակտիվները համապատասխանում են առևտրային հարթակի գործունեության կանոններին: Կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակի կանոններին համապատասխանությունը գնահատելիս հարթակի օպերատորը հավաստիանում է նաև, որ օգտագործվող տեխնիկական համակարգերը հուսալի են, և ապօրինի, խարդախ գործողությունների իրականացումը հնարավորինս բացառված է՝ հաշվի առնելով նաև կրիպտոակտիվներ թողարկողի փորձը, գործունեության պատմությունը և համբավը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  51

4. Կրիպտոակտիվների առևտրային հարթակի կանոնները պետք է արգելեն այնպիսի կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվությունը, որոնք իրենց բնույթով ապահովում են գործարքի կողմի անանունությունը, բացառությամբ եթե հարթակի օպերատորը կարող է բացահայտել այդ կրիպտոակտիվները ձեռք բերողներին և նրանց գործարքների պատմությունը.
5. Հարթակի օպերատորին արգելվում է իր հարթակում առևտրին թույլատրված կրիպտոակտիվներով իր հաշվին առք ու վաճառք իրականացնել, այդ թվում՝ սույն օրենքով սահմանված կարգով իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի ծառայություն մատուցելու թույլտվություն ունենալու դեպքում.
6. Հարթակի օպերատորը պետք է ունենա արդյունավետ համակարգեր և ընթացակարգեր, որոնք ապահովում են, որ իր առևտրային համակարգը՝
    1) լինի տեխնիկապես կայուն.
    2) ունենա անհրաժեշտ կարողություններ՝ բավարարելու հաճախորդների պատվերների և հաղորդագրությունների խոշոր ծավալները.
    3) արտակարգ դեպքերում ապահովի կրիպտոակտիվների առևտրային հարթակի բնականոն գործունեությունը։ Ընդ որում, արտակարգ դեպքն այն իրավիճակն է, երբ տեղի է ունենում կրիպտոակտիվների շուկայի ծավալուն ցնցում, ճգնաժամ, կամ ի հայտ է գալիս դրա ակնհայտ սպառնալիք, որոնք արտահայտվում են` ա․ կրիպտոակտիվների սովորական գների համատարած և շուկայի կանոնավոր գործունեությունը վտանգող կտրուկ և նշանակալից տատանումներով կամ դրանց ակնհայտ սպառնալիքով կամ բ․ կրիպտոակտիվներով իրականացվող գործարքների անվտանգ գործողության նշանակալից խափանմամբ կամ դրա ակնհայտ սպառնալիքով․ 4) մերժի այն պատվերները, որոնք գերազանցում են հարթակի օպերատորի կողմից նախապես որոշված ծավալային և գնային շեմերը կամ ակնհայտորեն սխալ են.
    5) ունենա գործունեության անընդհատության կանոններ՝ առևտրային համակարգի ձախողումների դեպքում ծառայությունների մատուցման շարունակականությունն ապահովելու համար․ 6) կանխարգելի կամ հայտնաբերի շուկայի չարաշահումները.
7. Հարթակի օպերատորը պարտավոր է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով տեղեկացնել Կենտրոնական բանկին իր առևտրային հարթակում իրականացված շուկայի չարաշահումների կամ շուկայի չարաշահումների վերաբերյալ իր ունեցած ցանկացած հիմնավոր կասկածի մասին։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  51

8. Հարթակի օպերատորը պարտավոր է առևտրի ողջ ընթացքում բացահայտել իր առևտրային հարթակում գնանշվող կրիպտոակտիվների առք ու վաճառքի գները, ներառյալ տվյալ գնանշումներին համապատասխանող առք ու վաճառքի պատվերների քանակն ու ընդհանուր ծավալը.
9. Հարթակի օպերատորը պարտավոր է բացահայտել իր առևտրային հարթակում կրիպտոակտիվներով կնքված գործարքների գինը, ծավալը և ժամը իրական ժամանակին հնարավորինս մոտ ռեժիմում.
10. Սույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով սահմանված տեղեկությունները բացահայտվում են հանրությանը ոչ խտրական ձևով, ընդ որում, տեղեկությունների բացահայտման համար կարող է գանձվել վճար: Եթե, սույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի համաձայն, տեղեկությունների բացահայտման պահից անցել է 15 րոպե, ապա այդ տեղեկությունների բացահայտման համար վճար չի կարող գանձվել, ներառյալ ավտոմատացված համակարգի կողմից մշակման ենթակա ձևով հրապարակման դեպքում։ Հարթակի օպերատորն ապահովում է սույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով սահմանված տեղեկությունների հասանելիությունն իր ինտերնետային կայքում առնվազն երկու տարի.
11. Հարթակի օպերատորը պարտավոր է ապահովել ապակենտրոնացված գրանցամատյանում գործարքի վերջնահաշվարկը գործարքի կնքումից հետո՝ 24 ժամվա ընթացքում, իսկ ապակենտրոնացված գրանցամատյանից դուրս վերջնահաշվարկի դեպքում՝ մինչև գործարքի կնքման օրվա ավարտը.
12. Հարթակի օպերատորը պարտավոր է ապահովել, որ իր առևտրային հարթակի կողմից մատուցվող ծառայությունների սակագները լինեն թափանցիկ, արդար և ոչ խտրական և չստեղծեն խթաններ այնպիսի պատվերներ մուտքագրելու, փոփոխելու, չեղարկելու կամ այնպիսի գործարքներ կնքելու համար, որոնց նպատակն է խափանել կրիպտոակտիվների առևտրի բնականոն ընթացքը կամ իրականացնել շուկայի չարաշահումներ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  51

13. Հարթակի օպերատորը պարտավոր է առնվազն յոթ տարի պահպանել իր առևտրային հարթակում գնանշվող կրիպտոակտիվների առք ու վաճառքի պատվերների վերաբերյալ տեղեկությունները։ Պատվերների վերաբերյալ տեղեկությունները մշտապես պետք է հասանելի լինեն Կենտրոնական բանկին և հնարավորություն ընձեռեն վերծանելու յուրաքանչյուր պատվերի մանրամասները առևտրային հարթակի գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար։ Պատվերների վերաբերյալ սույն մասով նախատեսված տեղեկությունները պետք է պարունակեն տեղեկություններ նաև պատվերի հիման վրա իրականացված գործարքների մասին։ Սույն մասով սահմանված պատվերների վերաբերյալ տեղեկությունների ձևի ու բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով.
14. Կենտրոնական բանկի Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին, 8-րդ և 9-րդ մասերով սահմանված տեղեկությունների հրապարակման կարգի, այդ թվում՝ հրապարակվող տեղեկությունների ձևի ու բովանդակության նկատմամբ պահանջներ, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված համակարգերի և ընթացակարգերի վերաբերյալ մանրամասն պահանջներ։