Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 63 Ավելացված արժեքի հարկի դրույքաչափերը. 1. Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով, բացառությամբ Օրենսգրքի 64-րդ և 65-րդ հոդվածներով սահմանված գործարքների ու գործառնությունների. 2. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դիմաց ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման գումարի մեջ ԱԱՀ-ի գումարը որոշվում է 16.67 տոկոս դրույքաչափի հաշվարկային մեծությամբ, եթե՝ 1) կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, Օրենսգրքի պահանջների խախտմամբ, իրեն չի համարել ԱԱՀ վճարող. 2) ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների գծով դուրս գրված հաշվարկային փաստաթղթում առանձին տողով չի նշել ԱԱՀ-ի դրույքաչափն ու գումարը. 3) ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների գծով հաշվարկային փաստաթուղթ դուրս չի գրել. 4) ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների գծով միայն ՀԴՄ կտրոն է տրամադրել գնորդին. 3. Օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված գործարքների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկվում է 0 տոկոս դրույքաչափով: |