FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  335

Հարկային ստուգումները.
1. Հարկային ստուգումը հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկ վճարողների (համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջաններում կազմակերպությունների վերակազմակերպման դեպքերում` իրավահաջորդի (իրավահաջորդների) մոտ նաև իրավանախորդների մասով), բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում` հաշվառումից հանված անհատ ձեռնարկատիրոջ մոտ սույն գլխով սահմանված կարգով իրականացվող ընթացակարգ է, որի նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումները կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով հարկային պարտավորությունները ճշգրտելը, այդ թվում` ինքնուրույն հաշվարկելն ու վերահաշվարկելը, հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը.
2. Հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմինն իրավունք ունի իրականացնելու հետևյալ տեսակների հարկային ստուգումները.
    1) համալիր հարկային ստուգում` հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների կատարման ստուգում.
    2) թեմատիկ հարկային ստուգում՝ հարկ վճարողի գործունեությանն առնչվող՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների կատարման ստուգում.
    3) տրանսֆերային գնագոյացման ստուգում` վերահսկվող գործարքների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության պարզում և դրա արդյունքում շահութահարկի և բնօգտագործման վճար ռոյալթիի հաշվարկման և վճարման ամբողջականության ճշտության ստուգում.
3. Թեմատիկ հարկային ստուգման հարցերն են՝
    1) հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտությունը.
    2) պետական տուրքի հաշվարկման և գանձման ճշտությունը.
    3) ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կամ նույնականացման միջոցների կիրառման ճշտությունը.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  335

4) աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտությունը.
    5) «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանման ճշտությունը.
    6) «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու, այդ թվում՝ վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման կամ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումների պահպանման ճշտությունը.
    7) հաշվարկային փաստաթղթերի (բացառությամբ ՀԴՄ կտրոնի) դուրսգրման համար սահմանված կարգի ու կանոնների պահպանման ճշտությունը.
    8) հարկման բազայի հաշվարկման համար հիմք հանդիսացող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գների ճշտությունը.
    9) հարկ վճարողի գործունեության իրականացման հասցեում սահմանված տեղեկությունները փակցնելը.
4. Հարկային և լիազոր մարմինների հսկողության շրջանակներում լիազոր մարմինների մասնակցությամբ կարող են անցկացվել նաև համատեղ համալիր հարկային ստուգումներ: Համատեղ համալիր հարկային ստուգումներին լիազոր մարմինների (պաշտոնատար անձանց) մասնակցության կարգը սահմանում է Կառավարությունը: