FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  450

Օրենսգրքի 5-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը.
1. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ընկած յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի՝ մեկից ավելի ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տուգանքը չի կիրառվում.
2. 2017 թվականի 4-րդ եռամսյակի համար ակցիզային հարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի հունվարի 20-ը ներառյալ, իսկ դեբետային գումարները հաշվառվում են հարկային հաշվարկի ներկայացման ամսաթվով.
3. Մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների մոտ առկա դիզելային վառելիքի ապրանքային մնացորդների մասով ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը՝ յուրաքանչյուր տոննայի հաշվով 22000 դրամի չափով, համարվում է Օրենսգրքի 92-րդ հոդվածի իմաստով ակցիզային հարկի հաշվանցվող (պակասեցվող) գումար և ներառվում է 2018 թվականի հունվար ամսվա հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում՝ որպես Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված հումքի մասով հայտարարագրում առանձնացված ակցիզային հարկի գումար, և Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշիվ: Սույն մասի կիրառությունն ապահովելու նպատակով հարկ վճարողները պարտավոր են հաշվառել 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ դիզելային վառելիքի ապրանքային մնացորդները և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը՝ հարկային մարմնի հաստատած ձևին համապատասխան, ներկայացնել հարկային մարմին մինչև 2018 թվականի հունվարի 20-ը ներառյալ: