FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  52

Երաշխիքը.
1. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման նպատակով մաքսային մարմինները կարող են ընդունել երաշխիքներ (ապահովագրական ընկերությունների կողմից երաշխիքի տրամադրման դասով իրականացված ապահովագրություն), որոնք տրամադրում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բանկերը, վարկային կազմակերպությունները կամ ապահովագրական ընկերությունները.
2. Երաշխիքի տրամադրման, դրան ներկայացվող պահանջների, երաշխիք տված անձի պարտավորությունների և երաշխիքի դադարեցման հետ կապված իրավահարաբերությունները սույն օրենքով նախատեսված կարգավորումներից տարբերվող մասով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության բանկային օրենսդրությամբ, ապահովագրական գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով.
3. Հայտարարատուն կամ նրա լիազորած անձն ապահովում է սույն օրենքի նպատակով տրամադրվող երաշխիքի անհետկանչելիությունը: Երաշխիքում նշվում են՝
    1) մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողի (պրինցիպալ) պարտավորությունները, որոնց պատշաճ կատարումն ապահովվում է երաշխիքով.
    2) երաշխիքով ապահովված մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողի պարտավորությունները չկատարելու դեպքում մաքսային մարմնի՝ երաշխիք տված անձից երաշխիքով տրված գումարից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարի դուրսգրման անվիճելի իրավունքը.
    3) մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարումն ուշացնելու դեպքում սույն օրենքով սահմանված տույժ վճարելու՝ երաշխիք տված անձի պարտավորությունը.
    5) երաշխիքի գործողության ժամկետը.
    6) համապատասխան գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի համարը.
4. Տրամադրված երաշխիքի գործողության ժամկետը չի կարող գերազանցել 36 ամիսը և պետք է բավարար լինի երաշխիքով ապահովված պարտավորությունները չկատարելու դեպքում մաքսային մարմնի կողմից երաշխիք տված անձին երաշխիքի մասով պահանջ ներկայացնելու համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  52

5. Երաշխիքը մաքսային մարմին ներկայացնելու պահին պետք է ուժի մեջ մտած լինի.
6. Մաքսային մարմինը երաշխիքն ուսումնասիրում է ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, այն ընդունելու կամ մերժելու նպատակով.
7. Երաշխիքի ընդունումը մերժվում է, եթե՝
    1) երաշխիքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափանիշներին.
    2) երաշխիքով ապահովվող մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի ընդհանուր գումարը չի բավարարում հայտարարատուի կողմից վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարի վճարման համար.
    3) երաշխիքի ժամկետը պակաս է հայտարարատուի կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման ժամկետից.
    4) երաշխիքը տրամադրած բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական կազմակերպության՝ օրենքով սահմանված համապատասխան գործունեությամբ զբաղվելու լիցենզիան բացակայում է.
    5) մերժման որոշումը կայացվել է օրենքով մաքսային մարմիններին վերապահված հայեցողական լիազորությունների իրականացման շրջանակում.
8. Երաշխիքի ընդունումը մերժելու դեպքում մաքսային մարմինն այդ մասին սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում ծանուցում է երաշխիք ներկայացրած անձին՝ նշելով մերժման հիմքերը.
9. Երաշխիքը մաքսային մարմինը վերադարձնում է մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողի գրավոր դիմումի հիման վրա, եթե կատարվել կամ դադարեցվել են երաշխիքով ապահովված պարտավորությունները, կամ պարտավորություն չի առաջացել:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  52

10. Բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական կազմակերպության ապահովագրական գործունեության իրավունքի լիցենզիայի գործողությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դադարեցվելու դեպքում այդպիսի բանկի, վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության երաշխիք ներկայացրած՝ մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողը պարտավոր է լիցենզիայի դադարեցման օրվանից մաքսային մարմին ներկայացնել մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովում համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա ունեցող կազմակերպությունից: Սույն մասով սահմանված ժամկետում երաշխիք կամ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովման այլ եղանակով ապահովում չներկայացվելու դեպքում անձի կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետը չի կարող երկարաձգվել: