Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 137 Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրությունները. 1. Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաև նրանց պաշտոնները թափուր մնալու դեպքում. 2. Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոնները միաժամանակ թափուր մնալու այլ դեպքերում թեկնածուների առաջադրումը, քննարկումը և քվեարկությունն իրականացվում են առանձին-առանձին. 3. Ազգային ժողովի կազմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները: Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի թեկնածուն կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից. 4. Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուներն առաջադրվում են՝ 1) Ազգային ժողովի առաջին նստաշրջանում՝ Ազգային ժողովի նախագահի յուրաքանչյուր տեղակալի ընտրության հարցի քննարկման սկզբում. 2) Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: 6. Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով. 7. Ազգային ժողովի նախագահի տեղակալն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ. 8. Եթե քվեարկությանը մասնակցել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 139-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով. 9. Եթե Ազգային ժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա սույն հոդվածով սահմանված կարգով անցկացվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալի նոր ընտրություն: |