Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 64 Գույքը և եկամուտները, որոնց վրա չի կարող բռնագանձում տարածվել. 1. Բռնագանձում չի կարող տարածվել հետևյալ գույքի վրա. 1) պարտապան ֆիզիկական անձին (ներառյալ անհատ ձեռնարկատիրոջը) պատկանող՝ գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների, հագուստի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային և մանկական պարագաների՝ այնքանով, որքանով նշված գույքն անհրաժեշտ է պարտապանի և նրա ընտանիքի նվազագույն կենսական և կենցաղային կարիքները հոգալու համար. 2) պարտապան ֆիզիկական անձի (ներառյալ անհատ ձեռնարկատիրոջ) մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների և գրականության. 3) պարտապան ֆիզիկական անձի (ներառյալ անհատ ձեռնարկատիրոջ) ձեռնարկատիրական գործունեության առարկա չհանդիսացող ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր), ինչպես նաև գյուղատնտեսությունը որպես հիմնական զբաղմունք ունեցող պարտապաններին պատկանող անասնակերի և հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուի. 4) հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հատուկ, ինչպես նաև նրանց հնարավորություններին հարմարեցված փոխադրամիջոցների, վերականգնման տեխնիկական միջոցների և այլ աջակցող միջոցների, որոնց օգտագործումը պայմանավորված է պարտապանի հնարավորություններով. 5) պարտապան ֆիզիկական անձին (ներառյալ անհատ ձեռնարկատիրոջը) պատկանող միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի մշտական բնակության միակ վայրն է, և որի առաջիկա հարկադիր աճուրդի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Կառավարության նորմատիվ իրավական ակտով սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Եթե միակ բնակարանն իրացվում է Կառավարության սահմանած նվազագույն գումարը գերազանցող գնով, ապա այդ նվազագույն գումարը վերադարձվում է պարտապանին. 6) Կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի, որը ենթակա է վերադարձման պարտապանին. 7) «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 64 8) Կառավարության որոշման հիման վրա որպես աջակցություն կամ փոխհատուցում տրամադրված գույքի, եթե Կառավարության այդ որոշմամբ սահմանված է, որ տվյալ գույքը բռնագանձման ենթակա չէ. 9) պարտապանին պատկանող մինչև 20 հազար դրամ արժողությամբ գույքի, եթե այդ գույքը նշված արժեքը գերազանցող մեկ միասնական խմբաքանակի կամ բաղադրատարր գույքի մաս չէ. 10) օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ գույքի. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը չեն տարածվում պերճանքի առարկաների, թանկարժեք նյութերից պատրաստված կամ պատմական կամ գեղարվեստական արժեք ունեցող իրերի վրա. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ՝ 1) գույքը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար. 2) բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման պահանջները. 3) կատարողական վարույթի (ներառյալ ապահովման վարույթի) ընթացքում պարտապանին սեփականության իրավունքով պատկանել է մեկից ավելի բնակարան (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամաս և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցներ) կամ դրա բաժին, և պարտապանն օտարել է արգելանքից ազատ բնակարան(ներ)ը՝ պահպանելով սեփականության իրավունքը մեկ բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի նկատմամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 64 4. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա պարտապանին վերադարձվող գումարը պարտապանի ընտրությամբ փոխանցվում է Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին կամ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում պարտապանի անունով բացված հատուկ բանկային հաշվին։ Պարտապանն այդ դրամական միջոցները Կառավարության նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով կարող է տնօրինել միայն բնակարան ձեռք բերելու կամ վարձակալելու, իր կամ մերձավոր ազգականի (ամուսին, զավակ, ծնող, տատ, պապ, թոռ, քույր, եղբայր) բուժման կամ կրթության, ինչպես նաև կատարման ենթակա ակտը կատարելու նպատակներով։ Սույն մասով նախատեսված՝ դրամական միջոցների տնօրինման սահմանափակումները հարկադիր կատարողի որոշմամբ վերացվում են սույն օրենքով սահմանված հիմքերով պարտապանի գույքի վրա դրված բոլոր արգելանքները վերացվելու դեպքում. 5. Բռնագանձում չի կարող տարածվել հետևյալ եկամուտների վրա. 1) քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման (այդ թվում՝ կերակրողի մահվան հետևանքով վնաս կրած անձանց վնասի հատուցման) գումարներ, ներառյալ եթե վնասը պատճառվել է պայմանագրային պարտավորություններ, ինչպես նաև զինվորական ծառայություն, ոստիկանական ծառայություն կամ այլ համապատասխան պարտականություններ կատարելիս. 2) ալիմենտներ. 3) որպես պետական նպաստ կամ «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով որպես սոցիալական աջակցություն ստացվող եկամուտներ. 4) Կառավարության որոշման հիման վրա որպես աջակցություն կամ փոխհատուցում տրամադրված եկամուտներ, եթե Կառավարության այդ որոշմամբ սահմանված է, որ տվյալ եկամուտը բռնագանձման ենթակա չէ. 5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվող լրացուցիչ աշխատավարձ. 6) հաշմանդամության հետ կապված՝ հաշմանդամություն ունեցող անձանց վճարվող գումարներ, այդ թվում՝ հաշմանդամության կենսաթոշակներ. 7) աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարման նպատակով գործուղման դեպքում վճարվող օրապահիկի և գործուղման հետ կապված ծախսերի հատուցման գումարներ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 64 8) աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում վճարվող արձակման նպաստ. 9) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներին և սովորողներին վճարվող դրամական ապահովություն. 10) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին վճարվող պատվովճար. 6. Բռնագանձման ոչ ենթակա գույքի կամ եկամուտների փոխակերպմամբ ստացված գույքը բռնագանձման ենթակա է, բացառությամբ եթե փոխակերպման արդյունքով ձեռք է բերվել կամ ստեղծվել է սույն հոդվածով նախատեսված գույք։ |