Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 51 Ժամանակավոր միջոցների կիրառումը. 1. Ուսումնասիրվող ապրանքի ներմուծման նկատմամբ կարող են ժամանակավոր միջոցներ կիրառվել, եթե լիազոր մարմնի նախնական եզրակացությամբ հաստատվում է, որ առկա է գնագցող և (կամ) լրավճարված ներմուծումը, տնտեսության ճյուղին վնաս է հասցվում, և գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման ու վնասի միջև կա պատճառահետևանքային կապ, և որ ժամանակավոր միջոցների կիրառումն անհրաժեշտ է ուսումնասիրության անցկացման ընթացքում պատճառվող վնասի կանխման համար. 2. Նախնական դրական եզրակացության հանգելու դեպքում լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկություն է ներկայացնում ժամանակավոր միջոցների կիրառման վերաբերյալ: Նախնական բացասական եզրակացությունն ինքնին չի կարող կասեցնել ուսումնասիրությունը, սակայն այդ դեպքում չպետք է որևէ ժամանակավոր միջոց կիրառվի. 3. Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկությունն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, քննարկում է այն և, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում ժամանակավոր միջոցների կիրառման ուղղությամբ: Ժամանակավոր միջոցների կիրառման մասին Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանված կարգով ընդունել օրենքի ուժ ունեցող որոշումներ. 4. Ժամանակավոր միջոցը կիրառվում է ժամանակավոր հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքի ձևով, որը չի գերազանցում նախնական եզրակացությամբ գնահատված և համապատասխան ծանուցման մեջ նշված գնագցման և (կամ) փոխհատուցելի լրավճարի չափը. 5. Ժամանակավոր միջոցի ենթակա ապրանքն ազատ շրջանառության համար Հայաստանի Հանրապետության տարածք կարող է ներմուծվել ժամանակավոր տուրքի գումարը վճարելուց կամ այն գրավով կամ այլ համարժեք երաշխիքով ապահովելուց հետո. 6. Ժամանակավոր միջոցները կիրառվում են ուսումնասիրությունն սկսելու օրվանից ոչ շուտ, քան 60 օր, և ոչ ուշ, քան 9 ամիս հետո. 7. Ժամանակավոր հակագնագցման միջոցը կարող է կիրառվել վեց ամիսը չգերազանցող ժամկետով: Տվյալ ապրանքի առևտրի նշանակալի բաժին ունեցող արտահանողների պահանջով ժամանակավոր միջոցի կիրառման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև ինն ամիս: |