Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 36 Դոմեն անվանման հետ հակասությունը. 1. Եթե աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը պահպանվում է սույն օրենքի համաձայն, ապա ցանկացած դոմեն անվանման գրանցումը, որի օգտագործումը համապատասխանում է սույն օրենքի 14-րդ կամ 15-րդ հոդվածներում նշված իրավիճակներից որևէ մեկին, ենթակա է չեղյալ ճանաչման (եթե դոմեն անվանման գրանցումն իրականացվել է աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության սկզբի թվականից հետո). 2. Սույն օրենքի 14-րդ կամ 15-րդ հոդվածներում նշված իրավիճակներից որևէ մեկին համապատասխանող դոմեն անվանման օգտագործումը, որը բարեխիղճ ձևով գրանցվել է մինչև աշխարհագրական նշմանը, ծագման տեղանվանը կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության սկզբի թվականը, կարող է համագոյատևել գրանցված աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հետ, եթե օրենսդրության համաձայն բավարար հիմքեր չկան դոմեն անվանման գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու համար։ |