FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  28

Գործը քննության ընդունելը.
1. Գործն ընդունվում է վարույթ Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով, եթե առկա չեն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքերը.
2. Անհատական դիմումներով գործը քննության ընդունելու կամ դիմումի քննությունը մերժելու կարգը սահմանվում է սույն օրենքի 69-րդ հոդվածով.
3. Գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը լուծում է նաև գործով պատասխանող կողմ ներգրավելու, գործի դատաքննությունն սկսելու ժամանակի, գործով զեկուցող նշանակելու, գործի դատաքննության ընթացակարգի հարցերը, ինչպես նաև գործը դատաքննության նախապատրաստելու հետ կապված այլ հարցեր, իսկ անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին որոշմամբ՝ նաև դիմողի միջնորդության հիման վրա` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նրան պետական տուրքի վճարումից ազատելու հետ կապված հարցերը.
4. Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումներով սույն հոդվածի 3-րդ մասում նշված հարցերը լուծվում են Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ գործը քննության ընդունելու մասին դատական կազմի որոշման ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում.
5. Գործը քննության ընդունելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է կողմերին: