FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  7

Ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում փորձաքննության անցկացումը.
1. Ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում իրականացվում են հետևյալ փորձաքննությունները`
    1) ընդերքաբանական.
    2) շրջակա միջավայրի վրա ազդեցության.
    3) տեխնիկական անվտանգության.
2. Ընդերքաբանական փորձաքննության ենթակա են ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկության արժանահավատությունը, օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաներն ու պաշարները, ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրումը: Ընդերքաբանական փորձաքննության նպատակն է գնահատել տեղեկության արժանահավատությունը, հաստատել կոնդիցիաներն ու պաշարները, եզրակացություն տալ պաշարների դուրսգրման հիմնավորվածության մասին: 4. Ընդերքի տրամադրումն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով թույլատրվում է միայն դրանում պարունակվող պաշարների վերաբերյալ տեղեկությունների արժանահավատության ընդերքաբանական փորձաքննությունից և ուսումնասիրված ու գնահատված պաշարների քանակը և որակը սահմանված կարգով հաստատվելուց հետո.
5. Սույն օրենսգրքով սահմանված փորձաքննություններն ընդերքօգտագործողի դիմումի հիման վրա սահմանված կարգով կարող են կատարվել ընդերքի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության յուրաքանչյուր փուլում, եթե ընդերքօգտագործողը ցանկանում է սկսել օգտակար հանածոյի արդյունահանում, և փորձաքննության ներկայացված նյութը թույլ է տալիս կատարել օգտակար հանածոների որոշակի քանակի և որակի, դրանց արդյունաբերական նշանակության, լեռնատեխնիկական, ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական, բնապահպանական և այլ պայմանների օբյեկտիվ գնահատում.
6. Ընդերքաբանական փորձաքննությունը կատարվում է կառավարության սահմանած կարգով և ժամկետում, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության կատարման կարգը սահմանվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ տեխնիկական անվտանգության փորձաքննության կատարման կարգը` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
6.1. Ընդերքաբանական փորձաքննությունն իրականացնում է լիազոր մարմինը։
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  7

6.2. Օգտակար հանածոների պաշարների գնահատմանը վերաբերող նյութերի ընդերքաբանական փորձաքննությանը լիազոր մարմնի կողմից կարող են ներգրավվել փորձագետներ.
6.3. Եթե ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերը չեն համապատասխանում ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը, ապա լիազոր մարմինը նյութերն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, այդ մասին տեղեկացնում է ընդերքօգտագործողին` նշելով թերությունները: Ընդերքօգտագործողը ծանուցումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը և 3-օրյա ժամկետում ծանուցում դիմումատուին.
6.4. Եթե ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերը չեն համապատասխանում օգտակար հանածոների պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգմանը կամ օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգների և օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումների պահանջներին, կամ պաշարների գնահատման հաշվարկներում առկա են բացթողումներ,
    1) ապա լիազոր մարմինը դիտարկված բացթողումների մասին տեղեկացնում է դիմումատուին նյութերի լրամշակման նպատակով` սահմանելով լրամշակման համար հետևյալ ժամկետային սահմանափակումները.
    ա. ոչ մետաղական հանքավայրերի համար՝ մինչև 30 օր,
    բ. մետաղական հանքավայրերի համար՝ մինչև 120 օր.
    2) և նշված բացթողումները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը և եռօրյա ժամկետում ծանուցում դիմումատուին.
6.5. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող՝ սույն հոդվածի 6.3-րդ մասով սահմանված լրակազմ նյութերն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացում, լիազոր մարմինը գրավոր դիմում է բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին՝ առաջնային երկրաբանական փաստագրման նյութերի և փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատման, ինչպես նաև դրանց արժանահավատության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  7

6.6. Բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին տրամադրում է սույն հոդվածի 6.5-րդ մասով նախատեսված և իր տնօրինման տակ առկա տեղեկատվությունը: Տեղեկատվության բացակայության դեպքում 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն սկսում է ստուգման գործընթացը և լիազոր մարմնին տեղեկացնում տեղեկատվության տրամադրման ժամկետների վերաբերյալ.
6.7. Եթե բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից լիազոր մարմնին տրամադրված տեղեկատվության համաձայն` ընդերքօգտագործողի կատարած և հաշվետվությամբ ներկայացրած աշխատանքների առաջնային երկրաբանական փաստագրման նյութերն արժանահավատ չեն և չեն համապատասխանում փաստացի իրականացված աշխատանքներին, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը և եռօրյա ժամկետում ծանուցում դիմումատուին.
6.8. Փորձաքննության գործընթացը կասեցվում է մինչև դիմումատուի կողմից լիազոր մարմին նյութերի լրամշակված տարբերակը ներկայացնելը և (կամ) մինչև բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից լիազոր մարմնին տրամադրած տեղեկատվությունը ստանալու օրը.
6.9. Ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով տրվում է փորձագիտական եզրակացություն, որը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ.
6.10. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է լիազոր մարմինը: