FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  101.4

Իրավունքի իրականացման սահմանափակում կիրառելու առանձնահատկությունները.
1. Իրավունքի իրականացման սահմանափակումը դատավարության մասնակցի, նրա ներկայացուցչի կամ դատավարությանը մասնակցող այլ անձի` սույն օրենսգրքով սահմանված որոշակի իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում համապատասխան որոշմամբ դրանց իրականացման համար ժամանակային կամ քանակական պայմանների սահմանումն է.
2. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիան կարող է կիրառվել միայն հետևյալ իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում.
    1) գործի նյութերին ծանոթանալը, դրանց պատճեններ ստանալը, քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ անելը.
    2) ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ անելը.
    3) ապացույցներ ներկայացնելը և դրանց հետազոտմանը մասնակցելը.
    4) հարցեր տալը.
    5) միջնորդություններ ներկայացնելը.
    6) դիրքորոշում ներկայացնելը.
3. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի համապատասխան իրավունքի բուն իրացումը.
4. Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը, նրա ներկայացուցիչը կամ դատավարությանը մասնակցող այլ անձը դրսևորել են այնպիսի վարքագիծ կամ կատարել են այնպիսի արարք, որը կարող է հանգեցնել իրավունքի իրականացման սահմանափակում սանկցիայի կիրառման, ապա այդ անձը հասկանալի ձևով նախազգուշացվում է դատարանի՝ սանկցիա կիրառելու իրավասության մասին, պարզաբանվում են սանկցիա կիրառելու հիմքերը և հետևանքները: Եթե դատավարության մասնակիցը, նրա ներկայացուցիչը կամ դատավարությանը մասնակցող այլ անձը նախազգուշացումից հետո կատարում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններից որևէ մեկը, ապա դատավորն իրավասու է այդ անձի նկատմամբ կիրառելու իրավունքի իրականացման սահմանափակում սանկցիան.
5. Իրավունքի իրականացման սահմանափակումը դատական նիստում կիրառվելու դեպքում կայացվում է նույն դատական նիստում դատարանի արձանագրային որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ դատական նիստից դուրս կայացվելու դեպքում՝ առանձին դատական ակտով.
6. Իրավունքի իրականացման սահմանափակման ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի վերականգնելու իրավունքի իրականացումը՝ վերացնելով կիրառված ժամանակային կամ քանակական պայմանները: