Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 352 Դատական վերանայման կառուցակարգերը. 1. Դատական վերանայումը կարող է իրականացվել միայն սույն հոդվածով նախատեսված կառուցակարգերի շրջանակներում. 2. Վերաքննությունը կիրառվում է այն դեպքում, երբ բողոքարկվում է առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած` 1) դատավճիռը. 2) վարույթը կարճելու մասին որոշումը. 3) անչափահասի նկատմամբ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին որոշումը. 4) անչափահասի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու մասին որոշումը. 3. Վճռաբեկությունը կիրառվում է այն դեպքում, երբ բողոքարկվում է վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած` 1) դատավճիռը. 2) վերաքննության արդյունքով կայացված այլ եզրափակիչ դատական ակտը. 3) բացառիկ վերանայման արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը. 4. Հատուկ վերանայումը վերաքննիչ դատարանում կիրառվում է այն դեպքում, երբ բողոքարկվում է առաջին ատյանի դատարանի` սույն օրենսգրքի 389-րդ հոդվածով նախատեսված` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը. 5. Հատուկ վերանայումը Վճռաբեկ դատարանում կիրառվում է այն դեպքում, երբ բողոքարկվում է վերաքննիչ դատարանի՝ սույն օրենսգրքի 394-րդ հոդվածով նախատեսված` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը. 6. Բացառիկ վերանայումը կիրառվում է այն դեպքում, երբ հիմնարար խախտման, նոր հանգամանքի կամ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով բողոքարկվում է սույն օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: |