Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տեսակները. 1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տեսակներն են` ա) այցելության մուտքի վիզա` հարազատներին (ընկերներին) այցելելու կամ տեսակցելու, ընտանիքի վերամիավորման (սույն օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասի «գ» կամ «դ» կետերով նախատեսված դեպքերում), զբոսաշրջության (հանգստի), բուժման, Հայաստանի Հանրապետության կրթական հաստատություններում ուսանելու, Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող մշակութային, մարզական, գիտական և այլ միջոցառումներին, խորհրդաժողովներին մասնակցելու, Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական աջակցության, մարդասիրական, բարեգործական, ֆինանսական օգնության կարճատև ծրագրերի իրականացման, գործարար բանակցություններին մասնակցելու, աշխատանքային գործունեություն կատարելու, տնտեսական գործունեություն ծավալելու (առևտրային կազմակերպություն հիմնադրելու, օտարերկրյա պետության առևտրային կազմակերպության մասնաճյուղ կամ ներկայացուցչություն հիմնադրելու, Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու, ապրանքների և ծառայությունների ներմուծում և արտահանում իրականացնելու) նպատակով այցելության համար, ինչպես նաև միջազգային օդային կամ ցամաքային ուղևորաբեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների անձնակազմերի անդամների համար` մեկանգամյա մուտքի կամ մինչև մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար. բ) պաշտոնական մուտքի վիզա` պաշտոնական (ծառայողական) անձնագիր կրող անձանց համար` - Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, Հայաստանի Հանրապետությունում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ նրանց ներկայացուցչությունների դիվանագիտական կարգավիճակ չունեցող աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար՝ մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 3. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տալիս են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում՝ ազգային անվտանգության մարմինները: Պետական սահմանի անցման կետ չհանդիսացող Հայաստանի Հանրապետության տարածքում մուտքի վիզա տալիս են միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, ինչպես նաև արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը. 4. Արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը տրամադրում և երկարաձգում է սույն հոդվածի առաջին մասի «բ» և «գ» կետերում նշված մուտքի վիզաները, ինչպես նաև տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներ, որոնց տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը տալիս և երկարաձգում է սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «դ» կետերում նշված մուտքի վիզաների տեսակները: Ազգային անվտանգության մարմինները տալիս են սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «դ» կետերում նշված մուտքի վիզաների տեսակները միայն պետական սահմանի անցման կետերում. 5. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրվող մեկանգամյա մուտքի վիզայի վավերականության ժամկետը երկու ամսով գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամկետը, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետում կամ անհրաժեշտության դեպքում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում տրվող մեկ մուտքի վիզայի ժամկետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամկետին: Դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում տրվող մուտքի վիզայի վավերականության ժամկետը կարող է համապատասխանեցվել օտարերկրացու կողմից գրավոր հայտարարված Հայաստանի Հանրապետություն մուտքի ժամկետի հետ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 6. Օտարերկրացին կարող է դիմել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու խնդրանքով նախատեսվող այցից առավելագույնը 4 ամիս առաջ. 7. Վիզա տրամադրող մարմինները մուտքի վիզա ստացած անձանց տվյալները մտցնում են համապատասխան տվյալների բանկ, որը վարում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը: Մուտքի վիզա ստացած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 - Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կամ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների հրավերով ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց՝ մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար, - սովորական անձնագրերով պաշտոնական պատվիրակությունների անդամների համար` մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար. գ) դիվանագիտական մուտքի վիզա` դիվանագիտական անձնագիր կրող կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց համար` - Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, Հայաստանի Հանրապետությունում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ նրանց ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար՝ մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար, - պաշտոնական, պետական, աշխատանքային այցով կամ ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակության անդամներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց համար՝ մեկ մուտքի կամ մինչև 1 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար, - ոչ ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանողների համար` մինչև 120 օր վավերականության ժամկետով մեկ մուտքի համար. դ) տարանցիկ մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետության տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտով երթևեկողների համար մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` մինչև 3 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 4 օր երկարաձգելու հնարավորությամբ. 2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մուտքի վիզաները կոդավորվում են ըստ այցելության տեսակի: |