Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 49 Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը. 1. Պետական գրանցման ենթակա են քաղաքացիական կացության հետևյալ ակտերը` 1) ծնունդը. 2) ամուսնությունը. 3) ամուսնալուծությունը. 4) որդեգրումը (դստերագրումը). 5) հայրությունը որոշելը. 6) անունը փոխելը. 7) քաղաքացու մահը. 2. Քաղաքացիական կացության ակտերը գրանցում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյաններում (ակտերի գրքեր) համապատասխան գրառումներ կատարելու և այդ գրառումների հիման վրա քաղաքացիներին վկայականներ տալու միջոցով. 3. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, բավարար հիմքերի առկայության ու շահագրգիռ անձանց միջև վեճի բացակայության դեպքերում, ուղղում և փոփոխում է քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումները: Շահագրգիռ անձանց միջև վեճի առկայության կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից գրառման ուղղումը կամ փոփոխումը մերժելու դեպքում վեճը լուծում է դատարանը: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, դատարանի վճռի հիման վրա, չեղյալ է հայտարարում քաղաքացիական կացության ակտերի գրառումները կամ վերականգնում է դրանք. 4. Քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմինները, այդ ակտերը գրանցելու, քաղաքացիական կացության ակտերի գրառումները փոփոխելու, վերականգնելու և չեղյալ հայտարարելու կարգը, ակտերի գրքերի ու վկայականների ձևերը, ինչպես նաև ակտերի գրքերի պահպանման կարգը և ժամկետները որոշվում են քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքով: |