FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  519

Ապրանքը փոխարինելիս, դրա գինն իջեցնելիս և անպատշաճ որակի ապրանքը վերադարձնելիս գնի տարբերությունը հատուցելը.
1. Մանրածախ առուվաճառքի պայմանագրին չհամապատասխանող անորակ ապրանքը պատշաճ որակի ապրանքով փոխարինելիս վաճառողն իրավունք չունի պահանջել` հատուցելու պայմանագրով նախատեսված ապրանքի գինը կամ ապրանքը փոխարինելու կամ դրա մասին դատարանի վճիռը կայացնելու պահին գոյություն ունեցող գնի տարբերությունը.
2. Անպատշաճ որակի ապրանքը համանման, այլ չափերի, ձևի, տեսակի կամ այլ հատկանիշներ ունեցող պատշաճ որակի ապրանքի հետ փոխարինելիս փոխարինվող ապրանքի և անպատշաճ որակի ապրանքի փոխարեն հանձնվող ապրանքի գների միջև եղած տարբերությունը հատուցվում է: Եթե վաճառողը գնորդի պահանջը չի բավարարում, ապա փոխարինվող և փոխարենը հանձնվող ապրանքի գինը որոշվում է ապրանքը փոխարինելու մասին դատարանի վճռի կայացման օրվա գներով.
3. Ապրանքի գինը համաչափորեն իջեցնելու մասին պահանջի դեպքում, հաշվի է առնվում ապրանքի գինն իջեցնելու մասին պահանջը ներկայացնելու, իսկ եթե գնորդի պահանջը կամովին չի բավարարել, գինը համաչափորեն իջեցնելու մասին` դատարանի վճիռը կայացնելու օրվա գինը.
4. Վաճառողին անպատշաճ որակի ապրանքը վերադարձնելիս գնորդն իրավունք ունի պահանջել մանրածախ առուվաճառքի պայմանագրով սահմանված ապրանքի գնի և իր պահանջը կամովին բավարարելու օրվա համապատասխան ապրանքի գնի, իսկ եթե նրա պահանջը կամովին չի բավարարվել, ապա` դատարանի վճիռը կայացնելու օրվա գնի միջև տարբերությունը: