FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Լիազոր մարմնի գործառույթները գրանցման կազմակերպման գործում.
1. Լիազոր մարմինը՝
    1) կազմակերպում և իրականացնում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցումը.
    2) իրականացնում է Գրանցամատյանի վարումը` հավաքում, մշակում, տրամադրում, դասակարգում և արխիվացնում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվությունը.
    3) ապահովում է շարժական գույքի նույնականացումը.
    4) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ Գրանցամատյանից.
    5) ապահովում է իր գործունեությանն առնչվող օրենքներին և իրավական այլ ակտերին ծանոթանալու հնարավորությունը.
2. Լիազոր մարմինը չի կրում պատասխանատվություն լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերում ներառված տվյալների հավաստիության համար: