Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ article 22 Արբիտրաժի լեզուն. 1. Կողմերն իրենց հայեցողությամբ կարող են պայմանավորվել արբիտրաժի վարույթի ընթացքում կիրառվող լեզվի (լեզուների) շուրջ: Նման համաձայնության բացակայության դեպքում արբիտրաժային տրիբունալն ինքն է որոշում արբիտրաժի ժամանակ կիրառելի լեզուն (լեզուները): Այդ համաձայնությունը կամ որոշումը, եթե դրանցում այլ բան չի նշվում, վերաբերում է կողմերի ցանկացած գրավոր հայտարարություններին, գործի ցանկացած լսումներին կամ արբիտրաժային տրիբունալի ցանկացած վճռին, որոշմանը կամ հաղորդակցությանը. 2. Արբիտրաժային տրիբունալը կարող է որոշել, որ գրավոր ապացույցը ուղեկցվի այն լեզվի կամ լեզուների թարգմանությամբ, որի մասին կողմերը պայմանավորվել են, կամ որի վերաբերյալ արբիտրաժային տրիբունալը որոշում է կայացրել: |