Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 18.9 Հավաքականների մասնագետները. Հավաքականի բժիշկները հետևում են մարզիկների առողջությանը, անհրաժեշտության դեպքում իրականացնում են նրանց բուժումն ու վերականգնումը, ինչպես նաև հսկողության տակ են առնում մարզիկների հաշվեկշռված սնունդն ու այն վայրերի սանիտարահիգիենիկ պայմանները, որտեղ ընթանում է ուսումնամարզական գործընթացը: Հավաքականի բժիշկները պարտավոր են հետևել հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն: Հավաքականի մերսողները ենթարկվում են թիմի բժշկին, ապահովում են մարզիկների վերականգնումը, անցկացնում են ֆիզիոթերապևտիկ մեթոդներով պրոցեդուրաներ: Հավաքականներին սպասարկող գիտական խմբերի մասնագետները աշխատում են հավաքականի գլխավոր (ավագ) մարզչի ղեկավարությամբ, իրականացնում են նրանց նախապատրաստվածության ֆունկցիոնալ վիճակի ու տեխնիկական մակարդակի ընթացիկ և համալիր վերահսկողություն, մարզչական կազմի հետ համատեղ մշակում են մարզիկների՝ մրցաշարերին նախապատրաստման համալիր նպատակային ծրագրերը: Հավաքականների մյուս մասնագետները (մեխանիկները, ձիապանները և այլն) իրենց աշխատանքը կատարում են համապատասխան ազգային ֆեդերացիաների հաստատած պաշտոնական հրահանգների համաձայն։ |