Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 35 Ժողովի գումարման կարգը. 1. Ժողովը գումարվում է կառավարչի կողմից` իր նախաձեռնությամբ կամ 5 և ավելի տոկոս ձայն ունեցող պարտատիրոջ (պարտատերերի) պահանջով: Պարտատիրոջ նախաձեռնությամբ ժողովը հրավիրվում է, եթե պարտատերը վճարում է ժողովի կազմակերպման և անցկացման ծախսերը: Կառավարչի նախաձեռնությամբ հրավիրված ժողովների ծախսերը վճարվում են պարտապանի հաշվին. 2. Ժողով անցկացնելու պահանջում պետք է նշվեն ժողովի օրակարգում առաջարկվող հարցերը, որոնք ընդգրկվում են ժողովի օրակարգում առանց քվեարկության: Կառավարիչն իրավունք չունի փոխելու պարտատերերի պահանջով հրավիրվող ժողովի օրակարգում ընդգրկված հարցերի ձևակերպումները. 3. Կառավարիչն անցկացնում է պարտատիրոջ (պարտատերերի) պահանջով գումարվող ժողովը ոչ ուշ, քան ժողովի անցկացման պահանջն ստանալուց երկու շաբաթվա ընթացքում: Ժողովի անցկացումը պահանջող պարտատերը (պարտատերերը) պարտավոր է փոխհատուցել իր պահանջով անցկացվող ժողովի ծախսերը ոչ ուշ, քան ժողովի անցկացման պահանջ ներկայացնելուց մեկ շաբաթվա ընթացքում` ըստ կառավարչի ներկայացրած նախահաշվի: Պարտատիրոջ (պարտատերերի) պահանջով հրավիրված ժողովի համար փոխանցված և չօգտագործված միջոցները վերադարձվում են պարտատիրոջը (պարտատերերին)` ժողովի ավարտման օրվանից 3 օրվա ընթացքում: |