Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 33 ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑՔԸ. 1. Հարկադիր աճուրդն անցկացվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-7-րդ մասերով սահմանված կարգով. 2. Աճուրդի մասնակիցների համար, ելնելով լոտի մեկնարկային գնից, սահմանվում են մեկնարկային գնի նվազագույն հավելման հետևյալ չափերը. 2) լոտի մեկնարկային գնի մինչև 100.000 դրամի դեպքում նվազագույն հավելման չափը սահմանվում է 500 դրամ. 3) լոտի մեկնարկային գնի 100.001-500.000 դրամի դեպքում` 1.000 դրամ. 4) լոտի մեկնարկային գնի 500.001-1.000.000 դրամի դեպքում` 10.000 դրամ. 5) լոտի մեկնարկային գնի 1.000.001-10.000.000 դրամի դեպքում` 50.000 դրամ. 6) լոտի մեկնարկային գնի 10.000.000-ից ավելիի դեպքում` 100.000 դրամ. 3. Աճուրդում հաղթած մասնակիցը և հարկադիր կատարողն աճուրդն անցկացնելու օրը ստորագրում են դրա արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Եթե աճուրդում հաղթած մասնակիցը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը: Եթե հարկադիր կատարողը չի ստորագրում արձանագրությունը, ապա աճուրդում հաղթած մասնակցին երեք բանկային օրվա ընթացքում վերադարձվում է նախավճարի կրկնապատիկը, ինչպես նաև հատուցվում են աճուրդին մասնակցելու հետևանքով նրա կրած վնասները. 4. Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախօրոք մուծած նախավճարը: Գնման գինը չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է ծառայության դեպոզիտ հաշվում. 5. Աճուրդում հաղթած մասնակցի կողմից գնման գինը ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծելուց հետո` եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը նրա հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր. 6. Լոտի վաճառքից ստացված գումարը եռօրյա ժամկետում փոխանցվում կամ հանձնվում է պարտատիրոջը: |