FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  244.7

Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով և տեխնիկական անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առք ու վաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման, արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի օրինական շրջանառության ոլորտներում վերահսկողությունը.
1. Սույն օրենսգրքի 44.3-րդ հոդվածով, 47.15-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, 47.16-րդ հոդվածով, 47.17-րդ հոդվածով, 95.3-րդ հոդվածով, 158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 22-րդ, 25-րդ, 37-42-րդ, 45-րդ և 46-րդ մասերով (բացառությամբ 32-րդ մասով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելու դեպքի), 171.12-րդ հոդվածի 3-5-րդ մասերով, 169.32-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ոչ պարենային ապրանքների մասով), 2-րդ մասի 1-ին կետով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ոչ պարենային ապրանքների մասով) և 3-րդ մասի 1-ին կետով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ոչ պարենային ապրանքների մասով), 182.5-րդ հոդվածի 11-րդ (բացառությամբ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման հետ կապված իրավախախտումների) և 14-րդ մասերով, 173.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 4-9-րդ մասերով, 188-րդ հոդվածով, 189.1-ին հոդվածի 1-4-րդ մասերով և 213.2-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը.
1.1. Օրենսգրքի 171.12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-13-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական տույժեր է նշանակում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը.
2. Թանկարժեք մետաղների, չափումների, հավատարմագրման և ոչ պարենային արտադրանքի ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն տեսչական մարմնի ղեկավարը և տեղակալը.
2.1. Օրենսգրքի 171.12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 7-րդ, 8-րդ և 13-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին արձանագրություն տրամադրում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն։
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  244.7

3. Սույն օրենսգրքի 169.25-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է (են) նշանակում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը կամ նրա լիազորած՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պաշտոնատար անձը (անձինք):