Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 7
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 14 Ապրանքների՝ մաքսային հսկողության տակ գտնվելը. 1. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքները Միության մաքսային սահմանը հատելու պահից գտնվում են մաքսային հսկողության տակ. 2. Միության մաքսային տարածքից արտահանվող Միության ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ մաքսային հայտարարագիրը գրանցելու կամ այնպիսի գործողություն կատարելու պահից, որն անմիջականորեն ուղղված է Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումն իրականացնելուն. 3. Միության մաքսային տարածքում ստացված (գոյացած) և գտնվող վերամշակման արդյունքները, թափոններն ու մնացորդները, որոնք սույն Օրենսգրքին համապատասխան ստացել են օտարերկրյա ապրանքների կարգավիճակ, իրենց ստացվելու (գոյանալու) պահից համարվում են մաքսային հսկողության տակ գտնվող. 4. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից ու Միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն իրենց պատրաստվելու (ստացվելու) պահից համարվում են մաքսային հսկողության տակ գտնվող: «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները, ինչպես նաև «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից ու Միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն իրենց պատրաստվելու (ստացվելու) պահից համարվում են մաքսային հսկողության տակ գտնվող. 5. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) Միության ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագիրը գրանցելու պահից՝ բացառությամբ նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք ներմուծվող (ներմուծված) և նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք ներմուծվելու պահից մաքսային հսկողության տակ գտնվող Միության ապրանքների: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 14 «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված Միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները, և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված Միության ապրանքներից ու «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով չձևակերպված Միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն իրենց պատրաստվելու (ստացվելու) պահից համարվում են մաքսային հսկողության տակ գտնվող. 6. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) Միության ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ՝ ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագիրը գրանցելու պահից: «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված Միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները, և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված Միության ապրանքներից ու «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով չձևակերպված Միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն իրենց պատրաստվելու (ստացվելու) պահից համարվում են մաքսային հսկողության տակ գտնվող. 7. Սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերում նշված, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ կետում նշված ապրանքները, որոնք չեն ճանաչվել որպես Միության ապրանքներ՝ սույն Օրենսգրքի 210-րդ և 218-րդ հոդվածներին համապատասխան, գտնվում են մաքսային հսկողության տակ մինչև հետևյալ հանգամանքների ի հայտ գալը՝ 1) սույն Օրենսգրքին համապատասխան՝ Միության ապրանքների կարգավիճակ ստանալը՝ բացառությամբ սույն հոդվածի 12-րդ կետով նախատեսված դեպքի. 2) այդ ապրանքները Միության մաքսային տարածքից փաստացի արտահանելը. 3) «ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները փաստացի ոչնչացնելը. 4) «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով կամ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների մի մասը որպես արտադրական կորուստներ ճանաչելը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 14 5) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ Միության մաքսային տարածքում վերամշակման, ներքին սպառման համար վերամշակման կամ «ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման գործողությունների արդյունքում գոյացած թափոնները՝ դրանց հետագա առևտրային նպատակներով օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելը կամ գոյացած թափոններն այլ եղանակով թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ ոչնչացնելու փաստը կամ այդպիսի գործողությունների կատարման համար դրանց փոխանցման փաստը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելը. 6) այդ ապրանքները տիեզերական տարածք բաց թողնելը՝ բացառությամբ վերադարձող թռչող տիեզերական ապարատի և դրա մեջ գտնվող ապրանքների. 7) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը՝ կապված Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքով տեղափոխվող Միության ապրանքների հետ. 8) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության համաձայն մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով այդ ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելը. 9) սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 1-ին ենթակետում և 215-րդ հոդվածի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում այդ ապրանքները թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ կերպ ոչնչացնելու փաստը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելը. 10) սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 14 11) մաքսատուրքերի, հարկերի վճարում և (կամ) բռնագանձում անձնական օգտագործման այն ապրանքների համար, որոնք ներմուծվել են մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ՝ Միության մաքսային տարածք մաքսատուրքերից, հարկերից և (կամ) այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումներից ազատմամբ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան սահմանված պայմանների խախտմամբ գործողություններ կատարելու դեպքում. 12) Միության մաքսային տարածքից ժամանակավորապես արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները բաց թողնելը՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների, որոնք համարվում են պայմանականորեն բաց թողնված ապրանքներ, և բացառությամբ՝ սույն Օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերության մեջ նշված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ դրանք Միության մաքսային տարածք հետադարձ ներմուծելու ժամանակ. 13) ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելը և (կամ) բռնագանձելը՝ սույն Օրենսգրքի 279-րդ հոդվածի 8-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում. 14) Հանձնաժողովի կողմից որոշվող և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող այլ հանգամանքներ. 8. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված Միության ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ մինչև Միության մաքսային սահմանը փաստացի հատելը, մաքսային հայտարարագիրը սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան հետ կանչելը կամ մինչև սույն հոդվածի 9-րդ և 10-րդ կետերում նշված հանգամանքների ի հայտ գալը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 14 9. Միության մաքսային տարածքից արտահանվող՝ մաքսային հայտարարագրման ոչ ենթակա անձնական օգտագործման ապրանքները, ինչպես նաև անձնական օգտագործման այն ապրանքները, որոնց բացթողումը մերժվել է, չեն համարվում մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներ հետևյալ հանգամանքներից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում՝ 1) նախքան Միության մաքսային սահմանը փաստացի հատելը այդպիսի ապրանքները դարձվել են անդամ պետության սեփականությունը (եկամուտը)՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, կամ մաքսային մարմնի կողմից անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության համաձայն, ճանաչվել է վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով դրանց ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ՝ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով դրանց անվերադարձ կորստի փաստը. 2) այդպիսի ապրանքները մեկնման վայրից արտահանվել են Միության մաքսային տարածքի մնացած մաս՝ մաքսային մարմնի թույլտվությամբ. 10. Միության՝ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով կամ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ Միության մաքսային տարածքից արտահանված ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ՝ մինչև համապատասխան մաքսային ընթացակարգի գործողության ավարտը կամ դադարումը. 11. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված, սույն Օրենսգրքի 210-րդ և 218-րդ հոդվածներին համապատասխան՝ որպես Միության ապրանքներ ճանաչված ապրանքները, ինչպես նաև Միության՝ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերում նշված ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ՝ մինչև հետևյալ հանգամանքների ի հայտ գալը՝ 1) Միության մաքսային սահմանը փաստացի հատելը, եթե «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվել է՝ այդ ապրանքներն «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով. 2) այդ ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 14 3) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության համաձայն, մաքսային մարմնի կողմից՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով այդ ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելը. 4) սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 1-ին ենթակետում և 215-րդ հոդվածի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում այդ ապրանքները թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ եղանակով ոչնչացնելու փաստը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելը. 5) սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը. 12. Ապրանքները, որոնք ստացել են Միության ապրանքների կարգավիճակ, և որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվել է սույն Օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված առանձնահատկություններով, գտնվում են մաքսային հսկողության տակ մինչև ապրանքի վերջին բաղադրիչի բացթողման օրը կամ մինչև ապրանքների հայտարարագրերում պարունակվող՝ ապրանքի բաղադրիչների վերաբերյալ տվյալներում փոփոխություններ (լրացումներ) կատարելը՝ սույն Օրենսգրքի 117-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան. 13. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ կետերում նշված ապրանքները այդ կետերով նախատեսված դեպքերում գտնվում են մաքսային հսկողության տակ՝ մինչև այդ ապրանքների նկատմամբ սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ կետերին համապատասխան «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը. 14. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ սույն Օրենսգրքի 215-րդ հոդվածի 9-րդ կետում նշված ապրանքները այդ կետով նախատեսված դեպքում գտնվում են մաքսային հսկողության տակ՝ մինչև այդ ապրանքների նկատմամբ սույն Օրենսգրքի 215-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 14 15. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) Միության ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ՝ սկսած ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցման պահից մինչև «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը՝ սույն Օրենսգրքի 246-րդ հոդվածի 1-ին կետին և 5-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան: |