Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 131 Ոչ որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր և (կամ) «Միության մասին» պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան որպես այլ տուրքեր սահմանված՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցների պահպանումը՝ ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելիս. Ոչ որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր և (կամ) «Միության մասին» պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան որպես այլ տուրքեր սահմանված՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցների պահպանումը հաստատվում է ապրանքներն այն մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս, որոնցով ձևակերպման պայմաններով նախատեսվում է այդ միջոցների պահպանումը, եթե սույն Օրենսգրքով, «Միության մասին» պայմանագրով կամ Հանձնաժողովի ակտերով, որոնցով սահմանվում են այդ միջոցները, այլ բան սահմանված չէ: |