FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  31

Սակագնային կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողներին ներկայացվող լրացուցիչ պահանջները.
1. Ծառայությունների մատուցման մեջ գերիշխողների համար Կարգավորողը սահմանում է հաշվապահական հաշվառման համակարգ, որի հիման վրա պետք է հիմնավորվի, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների վճարները, որոնց գծով իրենք գերիշխող դիրք են զբաղեցնում, հիմնված են ինքնարժեքի (ծախսերի) հաշվարկի վրա: Հաշվապահական հաշվառման համակարգը պետք է հնարավորություն ընձեռի ծախսերը բաշխել ըստ հանրային էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ծառայությունների, Կարգավորողին հնարավորություն տա ստուգել և աուդիտի ենթարկել ծախսերի բաշխումը, ապահովի կարգավորմանը ենթակա ծառայությունները մատուցող սուբյեկտների միջև ծախսերի բաշխումների համապատասխանությունը (համամասնությունը) և վերջիններիս կողմից ծախսերի իրականացման համապատասխանությունը.
2. Կարգավորողն ապահովում է, որպեսզի ծառայություններ մատուցողները, որոնց սակագները ենթակա են կարգավորման, ըստ մասերի բաշխեն իրենց կողմից առաջարկվող ապրանքները և ծառայությունները մատուցելու ընդհանուր ծախսերը, այդ թվում` դրանց առանձին բաղադրիչները, նշված ապրանքների, ծառայությունների և բաղադրիչների հետ մեկտեղ, այնպես, որպեսզի այդ ծախսերն առանձնացվեն ամբողջությամբ բաշխման ենթակա կարգով` հետևյալ սկզբունքներին համապատասխան`
    1) կոնկրետ մեկ տեսակի ապրանքին, ծառայությանը, կամ բաղադրիչին վերագրվող ծախսերը պետք է ուղղակիորեն վերագրվեն.
    2) կոնկրետ մեկ տեսակի ապրանքին, ծառայությանը, կամ բաղադրիչին չվերագրվող ծախսերը պետք է բաշխվեն բոլոր ապրանքների, ծառայությունների և բաղադրիչների միջև` փաստացի օգտագործման հիման վրա.
    3) վերոհիշյալ ենթակետերի համաձայն` մրցակցության առարկա համարվող ապրանքներին, ծառայություններին և բաղադրիչներին վերագրված կամ բաշխված ծախսերը չեն կարող վճարվել ոչ մրցակցային կարգով մատուցվող ապրանքների, ծառայությունների կամ բաղադրիչների տրամադրման հաշվին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  31

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված` ծառայություն մատուցողների, ծախսային հիմքով հաշվապահական հաշվառման համակարգը պետք է առանձնացված լինի այնպես, ինչպես դա կարվեր, եթե սույն հոդվածի նույն մասում նշված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունները մատուցվեին միմյանց հետ կապ չունեցող տարբեր անձանց կողմից, ընդ որում` պետք է հնարավոր լինի որոշել նրանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններին առնչվող եկամուտների և ծախսերի տողերը, այդ թվում` հիմնական միջոցների բացվածքը.
4. Օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ Կարգավորողը պարտավոր է պահանջել ծառայություն մատուցողներից, որոնց սակագները ենթակա են կարգավորման, որպեսզի նրանք ներկայացնեն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների` ծախսերի մեթոդով հաշվապահական հաշվառման վերաբերյալ աուդիտ անցած հաշվետվություն: Նման հաշվետվությունները պետք է բաց լինեն հանրության համար, եթե դրանք չեն ներառում առևտրային գաղտնիք: (նախադասությունը հանվել է 29.04.13 ՀՕ-47-Ն) 5. Սույն հոդվածի չորրորդ մասում նշված հաշվետվությունները պետք է ներառեն`
    1) աուդիտորի զեկույցը ծախսային մեթոդով հաշվապահական հաշվառման և սույն օրենքի դրույթների համապատասխանության մասին.
    2) հանրային էլեկտրոնային հաղորդակցության յուրաքանչյուր ծառայության ծախսային հոդվածների բացահայտում և քանակական գնահատում ցանցի բոլոր այն հատվածների համար, որոնց միջոցով տրամադրվել է ծառայությունը.
    3) համատեղ և ընդհանուր ծախսերը հանրային էլեկտրոնային հաղորդակցության յուրաքանչյուր ծառայությանը վերագրելու հիմքերը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  31

6. Սակագնային կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողների հաշվետվությունների վերաբերյալ շահագրգիռ անձանց իրենց տեսակետները հայտնելու հնարավորություն ընձեռելուց հետո Կարգավորողը պարտավոր է պարզել ծառայություններ մատուցողներից յուրաքանչյուրի ծախսերի հաշվապահական հաշվառման օրինականությունը և պատշաճությունը: Այդ որոշումը կայացնելիս Կարգավորողը պետք է հավասարակշռի մի կողմից` ծառայություններ մատուցողների կարողությունը` ողջամիտ շահութաբերություն ապահովելու հնարավորություն ունենալու առումով, և մյուս կողմից` հանրության և ծառայություններ մատուցող այլ անձանց շահերը` ցածր գների ապահովման և հնարավորության դեպքում նաև մրցակցությունը խթանելու առումներով.
7. Կարգավորողը պարտավոր է սահմանել սույն հոդվածի առաջին մասում նշված ծախսերը վերագրելու մեթոդները և սույն հոդվածի երկրորդ մասում նշված` հաշվապահական հաշվառման ծախսային մեթոդը, որոնք պետք է՝
    1) ապահովեն, որպեսզի սակագնային կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողին վերագրվող վնասները, տույժերը կամ տուգանքները չկրեն նրա մրցակիցները կամ վերջնական օգտագործողները.
    2) արգելեն սակագնային կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողի հանրային էլեկտրոնային հաղորդակցության մրցակցային ծառայությունների և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ոչ մրցակցային ծառայությունների միջև խաչաձև ֆինանսավորումը.
    3) բջջային հեռախոսակապի ցանցի վարձակալած գծերի միանձնյա կամ համատեղ տիրապետող՝ սակագնային կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողների նկատմամբ ընդլայնել ծախսերի բաշխմանը ներկայացվող պահանջները.
8. Սակագնային կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողը, որը մատուցում է գծերի վարձակալության կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության այլ ծառայություն, պարտավոր է իր վճարների հաշվարկները և ծախսային մեթոդով ինքնարժեքի հաշվառումը համապատասխանեցնել սույն օրենքի դրույթներին և Կարգավորողի` այդ նպատակի համար սահմանած ժամկետներին: