FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

Խաղային գործունեության կազմակերպումը.
1. Խաղերի կազմակերպիչների և խաղացողների հարաբերությունները հիմնվում են պայմանագրի վրա, որը կնքվում է կազմակերպչի կանոնակարգի համաձայն.
2. Խաղերի կազմակերպչի և խաղացողի միջև պայմանագիրը ձևակերպվում է վիճակախաղի տոմս, անդորրագիր կամ այլ փաստաթուղթ, այդ թվում՝ էլեկտրոնային, տալու, ինչպես նաև խաղային հաշվի ստեղծման միջոցով և համարվում է կնքված կանոնակարգով սահմանված պայմաններով վիճակախաղի տոմս, անդորրագիր կամ այլ փաստաթուղթ, այդ թվում՝ էլեկտրոնային, տալու, ինչպես նաև խաղային հաշվի ստեղծման փաստով.
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագիրը կնքելու մասին առաջարկը (օֆերտան) պետք է պայմաններ ներառի խաղերի անցկացման ժամկետի, շահումը որոշելու կարգի և դրա չափի մասին.
4. Կազմակերպիչը շահած անձանց պետք է վճարի շահումը՝ կանոնակարգում նշված խաղի անցկացման կանոններով նախատեսված չափով, ձևով և ժամկետում, իսկ եթե այդ կանոններում ժամկետը նշված չէ, ապա խաղերի արդյունքները որոշելու պահից ոչ ուշ, քան 10 օրում.
5. Կազմակերպչի և խաղացողների միջև սույն օրենքի շրջանակում առաջացող վեճերի լուծումն իրականացվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով.
6. Խաղային գործունեության կազմակերպման լիցենզիա կարող է ստանալ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունը.
7. Խաղային գործունեության յուրաքանչյուր տեսակի կազմակերպման համար պահանջվում է առանձին լիցենզիա: 8․ Արգելվում է խաղային գործունեության կազմակերպումն առանց սույն օրենքով սահմանված լիցենզիայի.
9. Ինտերնետ շահումով խաղի կամ բուքմեյքերային գործունեության կազմակերպիչը կարող է խաղային գործունեությունը կազմակերպել մեկ ինտերակտիվ խաղային հարթակի միջոցով, որտեղ այդ խաղերի կարգավորումներն իրականացվում են առանձնացված՝ սույն օրենքով առանձնահատկություններ սահմանող դրույթներին համապատասխան։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

10. Հանձնարարության, կոմիսիայի, գործակալության, երաշխավորության պայմանագրերով կամ լիազորագրով կամ որևէ այլ ձևով խաղային գործունեության կազմակերպչի՝ սույն օրենքով նախատեսված գործառույթները երրորդ անձանց փոխանցվելու դեպքում տվյալ անձանց գործունեությունը ենթակա է լիցենզավորման սույն օրենքով նախատեսված ընդհանուր կարգով.
11. Խաղային գործունեության կազմակերպիչն ապահովում է՝
    1) խաղային գործունեության իրականացումը բացառապես սույն օրենքով նախատեսված համապատասխանության սերտիֆիկատ ունեցող, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև օպերատորի մոնիտորինգային կենտրոնին միացված խաղային արտադրանքներով.
    2) խաղային օպերացիաների իրականացումը բացառապես վավեր օպերացիոն վկայագրեր ունեցող ֆիզիկական անձանց կողմից.
    3) խաղային հաշվի ստեղծումը.
    4) խաղասրահի միջոցով խաղային գործունեության կազմակերպման դեպքում՝
    ա. խաղային գործունեության կազմակերպումը միայն լիցենզիայում նշված վայրում,
    բ. խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը,
    գ. Լիազոր մարմնի սահմանած չափանիշներին համապատասխան նախասրահի առկայությունը, որտեղից բացվում է մուտք դեպի խաղասրահ,
    դ. նախասրահում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանած պահանջների կիրառման նպատակով անձի նույնականացման իրականացումը,
    ե. խաղասրահի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով,
    զ. խաղասրահներում տեսանելի տեղում խաղի կանոնի (բացառությամբ այն խաղային արտադրանքների, որոնք պարունակում են խաղերի կանոնները) առկայությունը,
    է. պատասխանատու անձի մշտական ներկայությունը խաղասրահում,
    ը. խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն անկանխիկ եղանակով, բացառությամբ որպես օտարերկրացի նույնականացված խաղացողների,
    թ. խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն հայկական դրամով, ժ․ նախասրահում սույն օրենքի 47-49-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումների կիրառման նպատակով անձի նույնականացման իրականացումը,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

ժա․ համապատասխան սարքավորումների միջոցով խաղասրահի դրսի հարակից տարածքի (շուրջօրյա) և ներսի (աշխատանքային ժամերին) խաղերի կազմակերպման հատվածների պարագծով տեսանկարահանումը։ Տեսաձայնագրությունները համապատասխան պահպանման վայրում էլեկտրոնային կրիչներով ենթակա են պահպանման ոչ պակաս, քան 30 աշխատանքային օր, և համապատասխան մարմինները դրանք կարող են օգտագործել ըստ ծառայողական անհրաժեշտության.
    5) խաղերի կազմակերպումն ու անցկացումը սույն օրենքով նախատեսված կանոնակարգին համապատասխան.
    6) խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում շահումի՝ սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում տրամադրումը.
    7) խաղացողների կողմից, բացառությամբ որպես օտարերկրացի նույնականացված խաղացողների, խաղային հաշիվների համալրումն անկանխիկ եղանակով՝ բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով.
    8) ինտերնետ շահումով խաղի կամ բուքմեյքերային գործունեության կազմակերպիչների կողմից խաղային ինտերակտիվ հարթակի միջոցով խաղային գործունեության կազմակերպման դեպքում՝
    ա. խաղային գործունեության իրականացումը կանոնակարգում նշված համապատասխանության սերտիֆիկատ ունեցող կազմակերպչի պաշտոնական կայքի և խաղային հավելվածների միջոցով,
    բ. մեկ կազմակերպչի կողմից ինտերնետ շահումով խաղի կամ բուքմեյքերային գործունեության կազմակերպման դեպքում՝ խաղացողի համաձայնությամբ այդ խաղային գործունեության շրջանակում մեկ խաղային հաշվի ստեղծումը՝ յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով կատարված խաղադրույքների և վճարված շահումների առանձնացված հաշվառում վարելու պայմանով,
    գ. խաղացողների կողմից խաղային հաշվի համալրումը բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով: Կազմակերպիչը խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ խաղացողին պատկանելու հանգամանքն ստուգում է լիազոր մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով: Սույն ենթակետով սահմանված պահանջները չեն տարածվում օտարերկրացի խաղացողների կողմից օգտագործվող և օտարերկրյա բանկերի բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների վրա,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

դ. խաղային հաշիվների համալրումը, խաղադրույքների կատարումը և դրամական շահումների հանձնումն անկանխիկ եղանակով՝ հայկական դրամով: Որպես օտարերկրացի նույնականացված խաղացողների խաղային հաշիվների համալրումը, խաղադրույքների կատարումը և դրամական շահումների հանձնումը կարող է խաղացողի ցանկությամբ իրականացվել նաև արտարժույթով, եթե այդ խաղացողի նույնականացման պահին նրա կողմից նշված բնակության վայրը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում, և խաղային հաշվի համալրումը, խաղադրույքի կատարումը և դրամական շահումների հանձնումը կատարվում է ոչ Հայաստանի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցեի և ոչ հայաստանյան բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության (Կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված) միջոցով։ Այս դեպքում դրամական շահումների հանձնումը պետք է կատարվի նույն արժույթով, որով կատարվել են խաղային հաշվի համալրումը և խաղադրույքը,
    ե. «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված ժամկետում խաղադրույք ընդունելու իրավունքի համար սահմանված պետական տուրքի գումարի վճարումը.
    9) յուրաքանչյուր հաջորդ տարվա համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված ժամկետում տարեկան պետական տուրքի գումարի վճարումը.
    10) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի պահանջների կատարումը.
    11) «Գովազդի մասին» օրենքի պահանջների կատարումը.
    12) նախքան վիճակախաղի գովազդի հրապարակումը դրա բովանդակության էլեկտրոնային տարբերակով համաձայնեցնումը Լիազոր մարմնի հետ։ Ընդ որում, Լիազոր մարմինը չի տալիս իր համաձայնությունը, եթե գովազդը հակասում է «Գովազդի մասին» օրենքին, վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի դրույթներին, պարունակում է թյուր կամ ապակողմնորոշող տեղեկություններ.
    13) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջների կատարումը.
    14) շահման փաստի և արժեքի հրապարակումը միայն շահողի համաձայնության առկայության դեպքում, բացառությամբ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով նախատեսված դեպքերի: Կազմակերպիչը կարող է շահման փաստը և արժեքը հրապարակել նաև առանց շահողի համաձայնության՝ ապաանձնավորված եղանակով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

15) դրամական շահումների վճարումը բացառապես անկանխիկ եղանակով՝ Հայաստանի Հանրապետության դրամով (այսուհետ՝ դրամ), խաղացողի անվամբ գործող այն բանկային (այդ թվում՝ քարտային) հաշվին, որից համալրվել է խաղային հաշիվը, կամ կատարվել է խաղադրույքը, բացառությամբ սույն մասի 8-րդ կետի «գ» և «դ» ենթակետերով որպես օտարերկրացի նույնականացված խաղացողների մասով նախատեսված դեպքերի.
    16) լիցենզիայի գործողության ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում տարեկան պետական տուրքի գումարի կրկնակի չափով դեպոզիտի առկայություն, բացառությամբ շահումով խաղի գործունեության կազմակերպչի.
    17) սույն օրենքով նախատեսված այլ պահանջների կատարումը։