FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 6

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  436

Լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը.
2. Լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովմամբ երաշխավորվում է լիազորված տնտեսական օպերատորի՝ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը, տույժերը, տոկոսները վճարելու պարտավորության կատարումը այն դեպքերում, երբ, սույն Օրենսգրքին համապատասխան, այդ իրավաբանական անձի համար առաջանում է այդ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորություն կամ նա մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարողի հետ համապարտ պարտավորություն է կրում մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման մասով.
3. Լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի կողմից կամ այդպիսի ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի կողմից տրամադրվում է այն մաքսային մարմնին, որին ներկայացվել է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու կամ լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման չափը նվազեցնելու կամ ապահովման մի միջոցը մյուսով փոխարինելու մասին դիմում, կամ տրամադրվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված այլ մաքսային մարմնի.
4. Լիազորված տնտեսական օպերատորի պարտավորության կատարումն ապահովվում է սույն Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետում նշված կամ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովելու համար սույն Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված եղանակներով.
5. Լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարումն ապահովելու համար սույն հոդվածի 3-րդ կետում նշված իրավաբանական անձն իրավունք ունի ընտրելու սույն Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետում նշված կամ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովելու համար սույն Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված եղանակներից ցանկացածը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  436

6. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարումն ապահովվում է որոշակի եղանակով (եղանակներով).
7. Լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել սույն հոդվածի 3-րդ կետում նշված իրավաբանական անձի ընտրությամբ՝ մի քանի միջոցներով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 6-րդ կետը.
8. Լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրած իրավաբանական անձն ունի ապահովման մի միջոցը մյուսով փոխարինելու իրավունք՝ հաշվի առնելով սույն հոդվածի 6-րդ կետը, եթե լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման փոխարինվող ապահովման վրա բռնագանձում չի տարածվում՝ սույն Օրենսգրքի 11-րդ գլխին, 77-րդ և 270-րդ հոդվածներին համապատասխան.
9. Լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարումը պետք է անընդմեջ ապահովվի այն ժամանակահատվածում, որում իրավաբանական անձն ընդգրկվել է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում, իսկ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումը սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ մինչև մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության դադարումը.
10. Լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման միջոցները կիրառելու կարգը, մի ապահովման միջոցը մյուսով փոխարինելու կարգը, լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման չափը նվազեցնելու կարգը՝ սույն հոդվածի 13-16-րդ կետերին համապատասխան, ինչպես նաև այն արժույթը, որով տրամադրվում է այդ ապահովումը, սահմանվում են այն անդամ պետության կողմից, որի մաքսային մարմնին տրամադրվում է լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  436

11. Եթե լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովում տրամադրելու համար պահանջվում է կատարել այն արտարժույթի վերահաշվարկը, որով սահմանված է այդ ապահովման չափը, սույն հոդվածի 10-րդ կետին համապատասխան՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված արժույթով, ապա այդ վերահաշվարկը կատարվում է երաշխավորության պայմանագրի կամ գույքի գրավի մասին պայմանագրի կնքման օրվա դրությամբ գործող փոխարժեքով (այդ պայմանագրերում փոփոխություններ կատարելու դեպքում՝ երաշխավորության պայմանագրում կամ գույքի գրավի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ պայմանագրի կնքման օրվա դրությամբ), իսկ այլ եղանակներով լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրելու դեպքում՝
    1) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմանների պահպանման մասին ծանուցումը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ՝ այդ ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու նպատակներով լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրելիս.
    2) մաքսային մարմնի կողմից լիազորված տնտեսական օպերատորի՝ լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման գումարի նվազեցման մասին դիմումը գրանցելու օրվա դրությամբ.
    3) մաքսային մարմնի կողմից լիազորված տնտեսական օպերատորի ապահովման մի միջոցը մյուսով փոխարինելու մասին դիմումը գրանցելու օրվա դրությամբ կամ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու պայմանների պահպանման նպատակով լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման այլ ապահովում տրամադրելիս.
12. Առաջին տիպի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելիս լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրվում է 1 միլիոն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք չափով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  436

13. Այն դեպքում, երբ առաջին տիպի վկայականը չի կասեցվել իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու օրվանից 2 տարվա ընթացքում, 3-րդ տարվանից սկսած՝ լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարումն ապահովվում է 700 հազար եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք չափով.
14. Այն դեպքում, երբ առաջին տիպի վկայականը չի կասեցվել իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու օրվանից 4 տարվա ընթացքում, 5-րդ տարվանից սկսած՝ լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարումն ապահովվում է 500 հազար եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք չափով.
15. Այն դեպքում, երբ առաջին տիպի վկայականը չի կասեցվել իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու օրվանից 5 տարվա ընթացքում, 6-րդ տարվանից սկսած՝ լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարումն ապահովվում է 300 հազար եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք չափով.
16. Այն դեպքում, երբ առաջին տիպի վկայականը չի կասեցվել իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու օրվանից 6 տարվա ընթացքում, 7-րդ տարվանից սկսած՝ լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարումն ապահովվում է 150 հազար եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք չափով.
17. Մաքսային մարմնի կողմից դիմումը գրանցելու օրվա դրությամբ երկրորդ կամ երրորդ տիպի վկայական ունեցող լիազորված տնտեսական օպերատոր համարվող իրավաբանական անձին առաջին տիպի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելիս լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրվում է սույն հոդվածի 12-րդ կետին համապատասխան սահմանված գումարի կամ սույն հոդվածի 18-21-րդ կետերով սահմանված գումարի չափով.
18. Այն դեպքում, երբ երկրորդ կամ երրորդ տիպի վկայականը չի կասեցվել լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում անձին ընդգրկելու օրվանից 2 տարվա ընթացքում, 3-րդ տարվանից սկսած՝ լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարումն ապահովվում է 700 հազար եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք չափով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  436

19. Այն դեպքում, երբ երկրորդ կամ երրորդ տիպի վկայականը չի կասեցվել լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու օրվանից 4 տարվա ընթացքում, 5-րդ տարվանից սկսած՝ լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարումն ապահովվում է 500 հազար եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք չափով.
20. Այն դեպքում, երբ երկրորդ կամ երրորդ տիպի վկայականը չի կասեցվել լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու օրվանից 5 տարվա ընթացքում, 6-րդ տարվանից սկսած՝ լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարումն ապահովվում է 300 հազար եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք չափով.
21. Այն դեպքում, երբ երկրորդ կամ երրորդ տիպի վկայականը չի կասեցվել լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու օրվանից 6 տարվա ընթացքում, 7-րդ տարվանից սկսած՝ լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարումն ապահովվում է 150 հազար եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք չափով.
22. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում, մաքսային ներկայացուցիչների ռեեստրում և (կամ) մաքսային փոխադրողների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելիս լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը և մաքսային գործի բնագավառում որպես մաքսային ներկայացուցիչ գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրվում են՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 399-րդ հոդվածի 16-րդ կետը.
23. Լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման վերադարձն իրականացվում է այդ իրավաբանական անձի մոտ սահմանված ժամկետում մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսների վճարման չկատարված պարտավորության բացակայության ժամանակ հետևյալ դեպքերում՝
    1) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձին այդ ռեեստրում ընդգրկվելը մերժելը.
    2) լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման մի միջոցը մյուսով փոխարինելը՝ սույն հոդվածի 8-րդ կետին համապատասխան.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  436

3) լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման անհրաժեշտ չափը նվազեցնելը՝ սույն հոդվածով նախատեսված դեպքերում.
    4) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից լիազորված տնտեսական օպերատորին հանելը, եթե լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմանը լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումն էր.
    5) երրորդ տիպի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելը.
24. Լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման վերադարձն իրականացվում է անդամ պետության այն մաքսային մարմնի կողմից, որին տրամադրվել էր այդ ապահովումը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
25. Եթե լիազորված տնտեսական օպերատորի նկատմամբ անցկացվում է մաքսային հսկողություն՝ մաքսային ստուգման ձևով, ապա լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման վերադարձն իրականացվում է այդ ստուգման ավարտից հետո: Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ պայմաններ, որոնց պահպանումը պարտադիր է լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման վերադարձն իրականացնելու համար.
26. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման տրամադրումը հաստատող փաստաթղթերը սույն Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետի 2-4-րդ ենթակետերում նշված կամ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովելու համար սույն Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված եղանակներով վերադարձնելու կարգը և դեպքերը.
27. Լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը, որը տրամադրվել է սույն Օրենսգրքի 399-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան, պետք է ապահովի մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսները վճարելու պարտավորությունների կատարումը՝ սույն Օրենսգրքի 399-րդ հոդվածի 2-րդ կետին և սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան: