FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  54

Գույքի գրավը.
1. Գույքի գրավը ձևակերպվում է մաքսային մարմնի և մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողի միջև կնքվող պայմանագրով: «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների փոխադրման համար գույքի գրավի միջոցով մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովումը կարող է ներկայացնել նաև գրավի առարկա հանդիսացող ապրանքների տիրապետման կամ օգտագործման կամ տնօրինման իրավունք ունեցող անձը նոտարական կարգով վավերացված համապատասխան լիազորությունը կամ գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում.
2. Գույքի գրավի պայմանագիր կնքելու, գրավով ապահովված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման, գրավադրված գույքի վրա բռնագանձման տարածման, գրավի դադարեցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ և սույն օրենքով.
3. Սույն հոդվածի կիրառության նպատակներով կարող է գրավադրվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան գրավի առարկա հանդիսացող գույք, բացառությամբ՝
    1) Հայաստանի Հանրապետության պետական սահմաններից դուրս գտնվող գույքի.
    2) գրավադրված գույքի.
    3) կենդանիների և արագ փչացող ապրանքների.
    4) կազմակերպությունների.
    5) գույքային իրավունքների.
    6) արժեթղթերի.
    7) շրջանառության մեջ գտնվող ապրանքների.
    8) արտադրանքի և արտադրական այն թափոնների, որոնց ազատ իրացումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, արգելվում է.
    9) այն գույքի, որի վրա բռնագանձումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, տարածվում է բացառապես դատարանի որոշմամբ.
4. Գրավի առարկան գրավի պայմանագրի գործողության ընթացքում պետք է գտնվի Հայաստանի Հանրապետության տարածքում.
5. Գրավի առարկայի շուկայական արժեքը որոշելու համար կատարվում է գրավի առարկայի գնահատում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  54

6. Գույքի գրավով մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարումն ապահովելու նպատակով անձը մաքսային մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով գույքի գրավի պայմանագրի երկու օրինակ` ստորագրված և գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը և դրա շուկայական արժեքը հաստատող փաստաթղթերի բնօրինակները կամ նոտարական վավերացմամբ պատճենները.
7. Գույքի գրավի պայմանագրում ներառվում են հետևյալ պայմանները.
    1) անձը, առանց մաքսային մարմնի համաձայնության, իրավունք չունի տնօրինելու գրավի առարկան.
    2) գրավատուն իր միջոցներով պարտավոր է ապահովագրել գրավի առարկան.
    3) գրավի առարկայի գնահատումը գրավատուն կատարում է իր հաշվին.
    4) գրավի առարկան փոխարինելը թույլատրվում է մաքսային մարմնի գրավոր համաձայնությամբ՝ համարժեք այլ գույքով, որը ձևակերպվում է գույքի գրավի պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրով.
    5) գրավի առարկայի վրա բռնագանձման տարածման դեպքում դրա իրացման մասով ծախսերը փոխհատուցվում են գրավի առարկայի իրացումից ստացված դրամական միջոցների հաշվին, իսկ դրանց ոչ բավարար լինելու դեպքում՝ գրավատուի հաշվին.
    6) գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, բացառությամբ գրավի այն առարկայի, որն օրենքով կամ այլ իրավական ակտով ճանաչված է հանրության համար նշանակալի պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող գույք.
8. Գույքի գրավի պայմանագիրը կարող է կնքվել, եթե գրավի առարկայի շուկայական արժեքն ավելի քան 20 տոկոսով գերազանցում է մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման անհրաժեշտ չափը.
9. Գույքի գրավի պայմանագիրը կարող է կնքվել` գրավի առարկան գրավատուի մոտ թողնելով կամ մաքսային մարմին փոխանցելով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  54

10. Մաքսային մարմինը գույքի գրավի պայմանագիր կնքելու մասին առաջարկն ուսումնասիրում է այն ստանալուց հետո՝ առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
11. Գույքի գրավի պայմանագրի կնքման դեպքում մաքսային մարմինը գրավատուին է տրամադրում անդորրագիր գույքի գրավով ապահովված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի չափի վերաբերյալ.
12. Գույքի գրավի պայմանագրի կնքումը մաքսային մարմինը մերժում է, եթե՝
    1) ներկայացված գույքի գրավի պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ սույն օրենքով սահմանված չափանիշներին.
    2) գույքի գրավի պայմանագրով ապահովվող գումարը չի բավարարում հայտարարատուի կողմից վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարի վճարման համար.
    3) գույքի գրավի պայմանագրի ժամկետը կարճ է մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման ժամկետից.
    4) մերժման որոշումը կայացվել է օրենքով մաքսային մարմիններին վերապահված հայեցողական լիազորությունների իրականացման շրջանակում.
13. Գույքի գրավի պայմանագրի կնքումը մերժելու դեպքում մաքսային մարմինն այդ մասին սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետում ծանուցում է անձին՝ նշելով մերժման հիմքերը.
14. Գույքի գրավով ապահովված պարտավորությունները չկատարելու դեպքում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի՝ վճարման ենթակա գումարները փոխանցվում են պետական գանձապետական հաշվին կամ Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով սահմանված հաշվին՝ օրենքով սահմանված կարգով գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից.
15. Գույքի գրավի պայմանագրի կնքման և գրավադրված գույքի վրա բռնագանձման տարածման հետ կապված բոլոր ծախսերը կրում է գրավատուն: