Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 238 Լիազորված այլ կազմակերպության փորձագետի ներգրավումը մաքսային փորձաքննության իրականացման գործընթացում. 1. Լիազորված այլ կազմակերպության փորձագետներին մաքսային փորձաքննությունը հանձնարարվում է միայն այն դեպքում, երբ այդպիսի փորձաքննության իրականացումն անհնար է մաքսային փորձագետների կողմից. 2. Լիազորված այլ կազմակերպության փորձագետը մաքսային փորձաքննության իրականացման գործընթացում ներգրավվում է պայմանագրային հիմունքներով. 3. Մաքսային փորձաքննության իրականացումը մաքսային մարմնի լիազորած այլ կազմակերպության փորձագետին հանձնարարվելու դեպքում փորձագետը պետք է փորձաքննություն նշանակած մաքսային մարմին ներկայացնի իր՝ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքները հաստատող փաստաթղթերը. 4. Լիազորված այլ կազմակերպության փորձագետի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 53-րդ գլխով. 5. Մաքսային փորձաքննության իրականացման գործընթացում լիազորված այլ կազմակերպության փորձագետի ներգրավման կարգը սահմանում է Կոմիտեն։ |