FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  49

Խորհրդատվությունը.
1. Սույն օրենքի 48-րդ հոդվածի համաձայն` ապաստանի դիմումն ընդունելիս, հաշվառելիս և համապատասխան գործ կազմելիս լիազոր մարմինը ապաստան հայցողին անվճար խորհրդատվություն է տրամադրում նրա իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև փախստականի կարգավիճակ ստանալու համար սույն օրենքով սահմանված հիմքերի, ապաստանի դիմումի քննարկման ժամկետների, ընթացակարգերի, ապաստանի հայցից հրաժարվելու հետևանքների վերաբերյալ.
2. Խորհրդատվության միջոցով ապաստան հայցողին տեղեկացվում է սույն օրենքի 3-րդ գլխով սահմանված մարմինների հետ նրա համագործակցելու պարտավորության մասին, մասնավորապես ապաստան հայցողը պարտավորվում է`
    1) տրամադրել բանավոր և գրավոր անհրաժեշտ և լիարժեք տեղեկատվություն համապատասխան մարմիններին.
    2) պահպանել լիազոր մարմնին տեղեկացնելու պաշտոնապես ընդունված վերջնաժամկետները և կարգերը.
    3) ապաստան հայցողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ դիմել լիազոր մարմին` այն երկարաձգելու համար, այլապես ապաստան հայցողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը լրանալու դեպքում նա հայտնվելու է անօրինական կարգավիճակում.
    4) լիազոր մարմնին ներկայացնել ապաստանի տրամադրման ընթացակարգի համար անհրաժեշտ տեղեկություններ պարունակող իր ունեցած բոլոր փաստաթղթերը.
3. Ապաստան հայցողը տեղեկացվում է, որ պետական մարմինների հետ ոչ պատշաճ համագործակցության կամ կեղծ տեղեկություններ տրամադրելու դեպքում նրա ապաստանի դիմումը կարող է մերժվել, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված պարտականությունը չկատարելու դեպքում նա օրենքով սահմանված կարգով կարող է ենթարկվել տուգանքների.
4. Ապաստան հայցողը տեղեկացվում է սեփական միջոցներով համապատասխան որակավորում ունեցող թարգմանիչ և փաստաբան վարձելու և նրանց ներկայությամբ հարցազրույցի մասնակցելու, ինչպես նաև սույն օրենքի 51-րդ հոդվածի համաձայն` հարցազրույցի ընթացքում թարգմանչի, իսկ ապաստան հայցողի ցանկության դեպքում` նրա նախընտրած սեռի թարգմանչի ծառայությունից անվճար օգտվելու իր իրավունքի մասին: Ապաստան հայցողին հիշեցվում է նաև ցանկացած պահի ՄԱԿ ՓԳՀ-ի հետ կապ հաստատելու նրա իրավունքի մասին: