FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  66

Պարտապանի գույքի և եկամուտների մասին տեղեկատվության հարցումը.
1. Դրամական պահանջով կատարողական վարույթ հարուցելու հետ միաժամանակ (նույն օրը) հարկադիր կատարողը միջոցներ է ձեռնարկում գրանցող մարմիններից, պարտապանի կոնտրագենտներից և նոտարներից պարտապանի գույքի և եկամուտների, դրանց ձեռքբերման (վճարման) հիմքերի, գույքի նկատմամբ սահմանափակումների, ծանրաբեռնվածությունների և այլ անձանց իրավունքների, պարտապանին տրված ժառանգության իրավունքի վկայագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու ուղղությամբ (այսուհետ՝ տեղեկատվության հարցում).
2. Տեղեկատվության հարցումը կարող է իրականացվել՝
    1) սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմիններ և անձանց համապատասխան հարցում ուղարկելով.
    2) սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմիններ և անձանց պարտապանի գույքի վրա առանց կոնկրետ գույքի նշման արգելանք դնելու որոշում ուղարկելով.
    3) հարկադիր կատարողի համար իրական ժամանակում համապատասխան տվյալների շտեմարանի մատչելիությունն ապահովելով.
3. Պետական մարմիններից, նոտարներից տեղեկատվության հարցման, արգելանքներ կիրառելու, դրամական միջոցների և եկամուտների վրա բռնագանձում տարածելու, համապատասխան փաստաթղթաշրջանառության կարգը և ժամկետները սահմանվում են սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով.
4. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող կազմակերպություններից տեղեկատվության հարցման, արգելանքներ կիրառելու, դրամական միջոցների և եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ հաղորդագրությունների ձևերը, դրանց կիրառման, համապատասխան փաստաթղթաշրջանառության կարգը և ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի՝ արդարադատության նախարարի հետ համաձայնեցված նորմատիվ իրավական ակտով.
5. Պարտապանի այլ կոնտրագենտներից տեղեկատվության հարցման, արգելանքներ կիրառելու, դրամական միջոցների և եկամուտների վրա բռնագանձում տարածելու, համապատասխան փաստաթղթաշրջանառության կարգը և ժամկետները սահմանվում են արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  66

6. Սույն հոդվածի 3-5-րդ մասերով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում չնշված գրանցող մարմիններ և պարտապանի կոնտրագենտներին տեղեկատվության հարցում ուղարկվում է, եթե տվյալ գույքի կամ եկամտի մասին տվյալներ են ստացվել կատարողական վարույթի ընթացքում.
7. Հարկադիր կատարողը սույն հոդվածով սահմանված կարգով տեղեկատվության հարցում է ուղարկում նաև պարտապանի ներկա կամ նախկին ամուսնու վերաբերյալ (բացառությամբ եկամուտների և ժառանգության իրավունքի վկայագրերի վերաբերյալ տեղեկատվության)՝ նրա մասին տվյալներ ստանալուց հետո անհապաղ, պարտապանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի կազմը պարզելու նպատակով.
8. Եթե պարտապանի նկատմամբ դրամական պահանջի հարկադիր կատարման և դրամական պահանջի ապահովման բոլոր վարույթներով կիրառված արգելանքների չափերի հանրագումարը չի գերազանցում 100 հազար դրամը, ապա տեղեկատվության հարցում չի իրականացվում պարտապանին պատկանող անշարժ գույքի, արժեթղթերի, տնտեսական ընկերությունների կանոնադրական կապիտալում բաժնեմասերի, նշված գույքի նկատմամբ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտապանի ներկա կամ նախկին ամուսնու գույքի վերաբերյալ։