FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  367

Վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը.
1. Վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան.
2. Վերաքննիչ բողոք ներկայացրած անձը բողոքը և դրան կից փաստաթղթերը չի ուղարկում գործին մասնակցող անձանց, եթե բողոքը ներկայացվել է`
    1) հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման դեմ.
    2) հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման դեմ.
    3) դատական տուգանք կիրառելու մասին որոշման դեմ.
    4) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին դատարանի որոշման դեմ, եթե հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է հայցադիմումին կից կամ մինչև հայցադիմումի ներկայացումը՝ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու միջնորդության դեպքում.
3. Դատական ակտ կայացրած դատարանը վերաքննիչ բողոքի պատճենը ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան հինգերորդ օրը պարտավոր է գործը ուղարկել վերաքննիչ դատարան։