Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 48 Նախնական և վերջնական եզրակացությունների հիմքերի բացահայտումը. 1. Շահագրգիռ կողմերը կարող են գրավոր պահանջ ներկայացնել լիազոր մարմին՝ ուսումնասիրության հիմնական փաստերին և դիտարկումներին առնչվող մանրամասների բացահայտման համար, որոնց հիման վրա կիրառվում են ժամանակավոր միջոցները: Գրավոր պահանջը ներկայացվում է ժամանակավոր միջոցների կիրառումից անմիջապես հետո: Պահանջվող մանրամասների բացահայտումը կատարվում է գրավոր և հնարավոր կարճ ժամկետներում. 2. Լիազոր մարմինը նախնական եզրակացության հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, արտահանողների կամ արտադրողների կողմից պահանջ ներկայացվելու դեպքում նրանց հետ կազմակերպում է առանձին բացահայտման հանդիպումներ՝ նրանց առնչությամբ գնագցման հաշվարկներում կիրառված նախնական եղանակների առթիվ բացատրություններ տալու նպատակով. 3. Շահագրգիռ կողմերը կարող են ոչ ուշ, քան ժամանակավոր միջոց կիրառելու մասին որոշման հրապարակումից մեկ ամիս հետո գրավոր պահանջ ներկայացնել լիազոր մարմին՝ բացահայտելու այն հիմնական փաստերը և դիտարկումները, որոնց հիման վրա նախատեսվում են կիրառել վերջնական միջոցներ կամ կասեցնել ուսումնասիրությունը՝ առանց միջոցներ կիրառելու: Եթե ժամանակավոր միջոց չի կիրառվել, ապա գրավոր պահանջը կարող է ներկայացվել լիազոր մարմնի նախանշած ժամկետում: Վերջնական եզրակացության հիմքերի բացահայտումը կատարվում է գրավոր և ոչ ուշ, քան վերջնական եզրակացությունից մեկ ամիս առաջ՝ հաշվի առնելով տեղեկատվության գաղտնիության պահպանման պահանջները: Բացահայտման մեջ հատուկ ուշադրություն է դարձվում այն փաստերի կամ դիտարկումների վրա, որոնք տարբերվում են ժամանակավոր միջոցների կիրառման նպատակով հաշվի առնվածներից. 4. Լիազոր մարմինը, վերջնական եզրակացության հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, արտահանողների կամ արտադրողների կողմից պահանջ ներկայացվելու դեպքում նրանց հետ կազմակերպում է առանձին բացահայտման հանդիպումներ՝ նրանց առնչությամբ գնագցման հաշվարկներում վերջնականորեն կիրառված եղանակների առթիվ բացատրություններ տալու նպատակով: |