Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 26 Դիմումի գրանցումը. 1. Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը ենթակա է պարտադիր գրանցման: Գրանցված դիմումը ներկայացվում է Սահմանադրական դատարանի նախագահին: Սահմանադրական դատարան ներկայացված դիմում չհանդիսացող գրությունների գրանցման, բաշխման և քննարկման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են Սահմանադրական դատարանի աշխատակարգով. 2. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան ներկայացված դիմումների ընդունման կարգը սահմանվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով. 3. Եթե դիմումն ըստ ձևի չի համապատասխանում սույն օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին, ապա դիմողը եռօրյա ժամկետում, իսկ Սահմանադրության 168-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերում, ինչպես նաև սույն օրենքի 81-րդ, 84-րդ և 86-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում 24 ժամվա ընթացքում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվում է այդ մասին` սույն օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների այն պահանջների մատնանշմամբ, որոնք պետք է ապահովի դիմողը. 4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց հետո դիմողը դիմումը սույն օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին համապատասխանեցնելուց հետո կարող է եռօրյա ժամկետում, իսկ սույն օրենքի 81-րդ, 84-րդ և 86-րդ հոդվածներով նախատեսված գործերով՝ մեկօրյա ժամկետում վերստին ներկայացնել Սահմանադրական դատարան: Նշված ժամկետում դիմումի համապատասխանեցումը սույն օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին չապահովելու դեպքում դիմումը մեկօրյա ժամկետում վերադարձվում է դիմողին` բողոքարկելու կարգի մասին համապատասխան նշմամբ. 5. Օրենքի պահանջներին դիմումի համապատասխանությունը դիմողը կարող է ապահովել դիմումի խմբագրված տեքստը ներկայացնելու կամ, եթե տեխնիկապես հնարավոր է, դիմումի թերությունները դիմումների ընդունման բաժնում շտկելու միջոցով: Եթե դիմումում առկա են այնպիսի թվաբանական, տեխնիկական կամ ձևական սխալներ և վրիպակներ, որոնք կարող են շտկվել դիմումների ընդունման բաժնում` դիմողի կողմից կամ նրա համաձայնությամբ, ապա դրանք չեն կարող դիմումը վերադարձնելու հիմք հանդիսանալ: |
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 26 6. Դիմումը վերադարձնելը դիմողը կարող է եռօրյա ժամկետում, իսկ սույն օրենքի 81-րդ, 84-րդ և 86-րդ հոդվածներով նախատեսված գործերով՝ մեկօրյա ժամկետում բողոքարկել Սահմանադրական դատարան: Այդ հարցով վերջնական որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի երեք դատավորի կազմով ոչ ուշ, քան բողոքը ներկայացվելուց մեկ օր հետո. 7. Դատական կազմերը ձևավորվում են վիճակահանությամբ, որի անցկացման կարգը, ինչպես նաև դատական կազմերի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են Սահմանադրական դատարանի աշխատակարգով: |