Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 4 Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմնադրույթները. 1. Ընդերքի օգտագործման և պահպանության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման հիմնադրույթներն են` 1) բնակչության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ապահովումը. 2) ընդերքի ճանաչումը` որպես պետության բացառիկ սեփականություն. 3) ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական ծրագրերի կազմումը և իրագործումը. 4) ընդերքի օգտագործման և պահպանության նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը. 5) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվառման իրականացումը, հաշվեկշռի կազմումը, հանքավայրերի, օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարումը և երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական հաշվառման իրականացումը. 6) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործման ապահովումը. 7) ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական փորձաքննության անցկացումը. 8) ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական նորմավորման իրականացումը. 9) ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը. 10) ընդերքօգտագործման վճարովիությունը. 11) ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում պետական վերահսկողություն՝ բնակչության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման նպատակով: |