FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  94

Ջրային համակարգերի օգտագործումը և պահպանությունը պատերազմ և ռազմական դրություն հայտարարելու դեպքերում. Հայաստանի Հանրապետությունում պատերազմ և ռազմական դրություն հայտարարելու դեպքերում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվում երկրի բոլոր ջրային համակարգերում: Հայաստանի Հանրապետությունում պատերազմ և ռազմական դրություն հայտարարելու դեպքերում ջրային համակարգերում օգտագործման և պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմի հայտարարման պահից ջրային համակարգի կառավարիչը գործում է այդ իրավիճակի համար կառավարության սահմանած հրահանգով: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազորված մարմինն ապահովում է անվտանգ խորություններից ստորերկրյա ջրեր արդյունահանող շարժական կայանքների համալրումը և պատրաստվածությունը, որոնք պատերազմական գործողությունների ընթացքում քիմիական, կենսաբանական և այլ հնարավոր վարակումների դեպքում պետք է պատրաստ լինեն բնակչությանն ապահովելու անհրաժեշտ որակի և քանակի ջրով: