Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 349 Դատավճռի կառուցվածքը. 1. Դատավճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից. 2. Դատավճռի ներածական մասում նշվում են` 1) որ դատավճիռը կայացվել է Հայաստանի Հանրապետության անունից. 2) դատավճիռը կայացնելու վայրը և ժամանակը. 3) դատավճիռը կայացնող դատարանի անվանումը, դատարանի կազմը, դատական նիստի քարտուղարը, հանրային մեղադրողը, վարույթի մասնավոր մասնակիցները. 4) մեղադրյալի անունը, հայրանունը, ազգանունը, նրա ծննդյան թվականը, ամիսը, օրը և ծննդավայրը, ընտանեկան դրությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքը, կրթությունը և այլ վերաբերելի տեղեկություններ. 5) քրեական օրենսգրքի այն հոդվածը կամ հոդվածի մասը կամ կետը, որով նախատեսված հանցանքի կատարման համար մեղադրյալին մեղադրանք է ներկայացվել. 3. Դատավճռի նկարագրական մասում նշվում են՝ 1) մեղադրանքի փաստական նկարագրությունը. 2) դատաքննության ընթացքում հետազոտված թույլատրելի ապացույցները. 3) դատարանի փաստական վերլուծությունները. 4) հետազոտված ապացույցների հիման վրա դատարանի կողմից հաստատված կամ հերքված փաստական հանգամանքները. 4. Դատավճռի պատճառաբանական մասում նշվում են՝ 1) կիրառվող իրավունքը, այդ թվում՝ միջազգային պայմանագրերը. 2) դատարանի իրավական վերլուծությունները. 3) դատարանի հետևությունները և դրանց իրավական հիմնավորումները. 4) օրենքի այն նորմերը, որոնցով դատարանը ղեկավարվել է դատավճիռ կայացնելիս. 5. Դատավճռի եզրափակիչ մասում նշվում են` 1) դատարանի որոշումները. 2) դատավճռի բողոքարկման կարգը. 6. Նախագահողն ստորագրում է դատավճռի յուրաքանչյուր էջը։ |