Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 ՊՄԳ ծրագրերում պետական աջակցության տեսակները. 1. ՊՄԳ ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերներին կարող են տրամադրվել պետական աջակցության հետևյալ տեսակները. 1) դրամաշնորհներ. 2) սուբսիդիաներ. 3) ՊՄԳ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ակտիվների հատկացումներ. 4) ՊՄԳ ծրագրի շրջանակներում նվազագույն հասույթի և (կամ) վերջնական սպառողների կամ գնորդների նվազագույն քանակի երաշխիքներ և (կամ) երաշխիքների և արտոնությունների այլ տեսակներ. 5) երաշխիքներ առ այն, որ հանրային գործընկերն սպառելու կամ օգտագործելու է ՊՄԳ ծրագրի իրականացման ընթացքում արտադրված ապրանքների, կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների որոշակի ծավալ կամ մասնաբաժին. 6) վարկեր և ֆինանսավորման կամ ներդրումների այլ ձևեր. 7) ՊՄԳ ծրագրի հետ կապված որոշակի տեսակի ծախսերի և ռիսկերի փոխհատուցում (կամ դրանց համար ուղղակի պատասխանատվություն). 8) բյուջետային երաշխիքներ. 9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ՝ Կառավարության որոշմամբ. 2. ՊՄԳ ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերներն օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային և մաքսային արտոնություններից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 3. ՊՄԳ ընթացակարգով կարող են սահմանվել ՊՄԳ ծրագրերում պետական աջակցության տարբեր տեսակների վերաբերյալ մեթոդաբանական հանձնարարականներ և նման աջակցություն տրամադրելու վերաբերյալ ուղեցույցներ, ինչպես նաև դրանց նկատմամբ կիրառելի բոլոր չափանիշները, կանոնները կամ սահմանափակումները: |