Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 Պետական ծառայության ստաժը. 1. Պետական ծառայության ստաժը ներառում է պետական ծառայության պաշտոն, այդ թվում` ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու, պետական կառավարման մարմիններում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև մինչև պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակահատվածը: Պետական ծառայության ստաժը չի ներառում սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու, ինչպես նաև օրենքի խախտմամբ պետական կառավարման մարմիններում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, մինչև պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակահատվածը. 2. Պետական ծառայության ստաժը հաշվարկվում է պետական ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում. 3. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով պետական ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների, Երևանի վարչական շրջանների ղեկավարների և նրանց տեղակալների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հավասարեցվում է պետական ծառայության ստաժին: |