FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  16

Կուսակցության կանոնադրությունը.
1. Կուսակցությունը, նրա կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները գործում են կուսակցության կանոնադրության հիման վրա, որի դրույթները չպետք է հակասեն Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերին, օրենքներին և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին.
2. Կանոնադրությունում սահմանվում են կուսակցության`
    1) անվանումը, ներառյալ` անվանման հապավումը, ինչպես նաև խորհրդանշանի, այլ խորհրդանիշերի նկարագրությունը (եթե դրանք առկա են).
    2) կուսակցությանն անդամակցելու և անդամությունը դադարեցնելու պայմաններն ու կարգը.
    3) անդամների իրավունքները և պարտականությունները.
    4) կառուցվածքը, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ձևավորման և կազմալուծման կարգը, իրավունքները և պարտականությունները, գործունեության ժամկետները և որոշումներ ընդունելու կարգը․ 5) կուսակցության անդամների, ներառյալ՝ պատվիրակների միջոցով, համագումարին մասնակցության կարգը․ 8) կանոնադրությունում և ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը.
    9) կուսակցության անդամների նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցները, դրանց կիրառման հիմքերն ու կարգը, դրանք կիրառող իրավասու մարմինները: 3. Կուսակցության կանոնադրությամբ սահմանվում է նաև Ազգային ժողովի ընտրություններին և համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների ձևավորման կարգը: Ընտրական ցուցակների ձևավորման կարգը պետք է արտացոլի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ընտրական ցուցակներին ներկայացվող պահանջները։ Ընտրական ցուցակների ձևավորման ժամանակ առնվազն հաշվի են առնվում կուսակցությունների անդամների, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունները:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  16

4. Կուսակցության կանոնադրությունը կարող է պարունակել նաև իր գործունեությանը վերաբերող այլ դրույթներ: Տարածքային ստորաբաժանումների առկայության դեպքում կուսակցության կանոնադրությունը պետք է սահմանի նաև դրանց ստեղծման և գործունեության դադարեցման կարգը, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ձևավորման և կազմալուծման կարգը, իրավունքներն ու պարտականությունները և դրանց գործունեության ժամկետները։