Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 516 Ապրանքի համար վճարելը. 1. Գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահին վաճառողի հայտարարած գինը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ չի բխում պարտավորության էությունից. 2. Այն դեպքում, երբ մանրածախ առուվաճառքի պայմանագրով նախատեսվել է ապրանքի համար վճարել նախապես (հոդված 503), ապա պայմանագրով նախատեսված ժամկետում ապրանքի համար նախապես չվճարելը համարվում է գնորդի կողմից հրաժարում պայմանագիրը կատարելուց, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ. 3. Ապրանքների ապառիկ, ներառյալ` ապրանքների համար գնորդի կողմից տարաժամկետ վճարելու պայմանով, մանրածախ առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ չեն կիրառվում սույն օրենսգրքի 504 հոդվածի 5-րդ կետով նախատեսված կանոնները. 4. Գնորդն իրավունք ունի ապրանքի տարաժամկետ վճարման համար պայմանագրով սահմանված ժամանակահատվածի ցանկացած պահի վճարել դրա համար: |