Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 Օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող իրավական ակտերը. 1. Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքից, Մաքսային օրենսգրքից, «Դատախազության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին», «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին», «Ոստիկանության մասին», «Ռազմական ոստիկանության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, այլ իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից. 2. Օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստման և անցկացման գործելակերպը կարգավորվում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների նորմատիվ իրավական ակտերով: Քրեական պատասխանատվությունից խուսափող, անհայտ կորած անձանց, ինչպես նաև պարտապանների հետախուզման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |