Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝ 1) տեղական տուրք՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ. 2) տեղական վճար՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ. 3) տեղական տուրք հաշվարկող և գանձող՝ համայնք. 4) տեղական վճար հաշվարկող և գանձող՝ համայնք կամ համայնքի պատվերով ծառայություններ մատուցող անձ. 5) տեղական տուրք և (կամ) վճար հաշվարկող և (կամ) գանձող պաշտոնատար անձ՝ տեղական տուրք և (կամ) վճար հաշվարկելու և (կամ) գանձելու իրավասություն ունեցող անձ. 6) տեղական տուրք և (կամ) վճար վճարողներ՝ սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված գործողություններից և 10-րդ հոդվածով նախատեսված համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցվող ծառայություններից օգտվող անձինք: |