Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 99 8. Բաց կամ միջակայքային ֆոնդը չի կարող միանալ փակ ֆոնդին: Բաց ֆոնդը չի կարող միանալ միջակայքային ֆոնդին: Ստանդարտ ֆոնդը չի կարող միանալ մասնագիտացված ֆոնդին: Կամավոր կենսաթոշակային ֆոնդը կարող է միանալ միայն կամավոր կենսաթոշակային ֆոնդի. 9. Կորպորատիվ ֆոնդի` մեկ այլ կորպորատիվ ֆոնդի հետ միանալու ձևով վերակազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով միացող ֆոնդի (ֆոնդերի) գործունեության դադարման մասին Կենտրոնական բանկի ֆոնդերի գրանցման համապատասխան մատյանում գրառում կատարելու և այն ֆոնդի կանոնադրության մեջ կատարված համապատասխան փոփոխությունների գրանցման միջոցով, որին միացել են. 10. Կորպորատիվ ֆոնդին միանալու համար պահանջվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով տրված Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը: Կենտրոնական բանկի համաձայնությունը չի պահանջվում որակավորված ներդրողների ֆոնդի միացման համար. 11. Կորպորատիվ ֆոնդի տեսակի փոփոխման և ֆոնդի վերակազմակերպման հետ կապված ֆոնդի կանոնադրության փոփոխությունները ենթակա են հրապարակման Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով: Սույն մասով նախատեսված պահանջը չի տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի վրա. 12. Կորպորատիվ ֆոնդի տեսակի փոփոխման կամ ֆոնդի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են կառավարչի հաշվին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 99 Կորպորատիվ ֆոնդի տեսակի փոփոխումը և վերակազմակերպումը. 1. Կորպորատիվ ֆոնդի տեսակի փոփոխումը և ֆոնդի վերակազմակերպումը կատարվում են ֆոնդի ժողովի (վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի կառավարչի խորհրդի) որոշման հիման վրա. 2. Ստանդարտ (մասնագիտացված) կորպորատիվ ֆոնդը կարող է վերափոխվել մասնագիտացված (ստանդարտ) կորպորատիվ ֆոնդի, կամ ստանդարտ (մասնագիտացված) ֆոնդի կոնկրետ տեսակը կարող է վերափոխվել ստանդարտ (մասնագիտացված) ֆոնդի մեկ այլ տեսակի, ինչպես նաև բաց, միջակայքային կամ փակ կորպորատիվ ֆոնդը կարող է վերափոխվել փակ, բաց կամ միջակայքային կորպորատիվ ֆոնդի (ֆոնդի տեսակի փոփոխում). 3. Ֆոնդի տեսակի փոփոխումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի կանոնադրության փոփոխության միջոցով. 4. Եթե ստանդարտ ֆոնդը վերափոխվում է մասնագիտացված ֆոնդի, կամ բաց ֆոնդը վերափոխվում է փակ ֆոնդի, ապա ֆոնդի կանոնադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակումից առնվազն երեք ամիս հետո. 5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումը չի տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի վրա: Որակավորված ներդրողների բաց ֆոնդը փակ ֆոնդի վերափոխվելու դեպքում ֆոնդի կանոնադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում ֆոնդի տեսակի փոփոխման մասին ֆոնդի ժողովի (վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի կառավարչի խորհրդի) կողմից որոշում կայացվելուց առնվազն մեկ ամիս հետո. 6. Կորպորատիվ ֆոնդը կարող է վերակազմակերպվել բացառապես իր կառավարչի կողմից կառավարվող այլ կորպորատիվ ֆոնդին միանալու, սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում` այլ կառավարչի կողմից կառավարվող կորպորատիվ ֆոնդին միանալու, ինչպես նաև վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդը բաժնետիրական ընկերություն հանդիսացող ֆոնդի վերակազմավորվելու միջոցով. 7. Սույն օրենքով սահմանված դեպքերում առանց կառավարչի մնացած ֆոնդը կարող է միանալ այլ կառավարչի կողմից կառավարվող ֆոնդին, որի դեպքում պետք է պահպանվեն սույն օրենքի` նոր կառավարչի հետ ֆոնդի կառավարման պայմանագիր կնքելուն վերաբերող կանոնները: |