Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 44 Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունելը. 1. Քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմավորումից հետո` մեկամսյա ժամկետում, վարչապետի հաստատմանն է ներկայացվում ժամանակացույց և միջոցառումների ծրագիր` սույն օրենքի գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու համար. 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, ընդունել սույն օրենքի կատարումն ապահովող Կառավարության որոշումները. 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու ամսվա ընթացքում, ընդունել սույն օրենքի կատարումն ապահովող փոխվարչապետի որոշումները. 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, սույն օրենքին համապատասխանեցնել պետական ծառայության մյուս օրենքները՝ հիմք ընդունելով սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, մասնավորապես առանձնահատկություններ են սահմանվում զինվորական ծառայություն անցնող պետական ծառայողների պաշտոնների, ոստիկանությունում իրավապահ գործառույթներ իրականացնող ոստիկանության ծառայողների պաշտոնների, փրկարարական ծառայության պաշտոնների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պետական ծառայության պաշտոնների և քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման, պահպանության ապահովման, օպերատիվ, հատուկ նշանակության, ուղեկցումների, ներքին անվտանգության, հերթապահության ստորաբաժանումների և շտաբի պաշտոնների, հարկադիր կատարողների պաշտոնների, դիվանագիտական ծառայության պաշտոնների, պետական եկամուտների կազմակերպման և հսկողության, ստուգումների կազմակերպման և դիտարկման, ներքին աուդիտի, մաքսային հսկողության, հետբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի, քննչական, հետաքննության և օպերատիվ-հետախուզության, ներքին անվտանգության վարչությունների, փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, մաքսատուն-վարչության պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների համար: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 44 5. Պետական ծառայողները համարվում են քաղաքացիական ծառայողներ: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան` առանց մրցույթի նշանակվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններում: |